o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նրանց միասնականությունը տեղում է դոփում». ՌԴ Պետդումայից մեկնաբանել են Պորոշենկոյի հայտարարությունը

18.08.2019 19:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Նրանց միասնականությունը տեղում է դոփում». ՌԴ Պետդումայից մեկնաբանել են Պորոշենկոյի հայտարարությունը

ՌԴ Պետդումայից պատասխանել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանն այն մասին, թե Ռուսաստանը վախենում է Ուկրաինայի միասնությունից և վճռականությունից, գրում է РИА Новости-ն:

Իրանի կառավարությունից մեկնաբանել են Բոլթոնի հրաժարականը

«Ուկրաինայի միասնականությունը պայքարն է քաղաքական խմբավորումների միջև, որոնց կողմնակիցները հանուն եկամտաբեր պաշտոնների և շահավետ ֆինանսական մեքենայությունների պատրաստ են խեղդել միմյանց: Նրանց ասելով՝ այդ սքանչելի միասնականությունը յոթմղոնանոց քայլերով գնում է դեպի Եվրոպա և ՆԱՏՕ, իսկ փաստացի տեղում է դոփում»,- հայտարարել է Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը:

Պատգամավորի խոսքով՝ նման կերպ Ուկրաինայի նախկին նախագահը փորձում է իրենից հետո թողած քաղաքական խառնաշփոթը, կեղծ խոստումները, Եվրոպայի առումով մշուշոտ ապագան և Ռուսաստանի հետ հակամարտության հետևանքով խարխլված տնտեսությունը ներկայացնել որպես իր պաշտոնավարման ամենամեծ ձեռքբերումը:

Նշենք, որ Պորոշենկոն հաճախ է հանդես գալիս հարևան երկրի հասցեին մեղադրանքներով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինան ոչնչացնելու ծրագիր է ունեցել, սակայն Կիևին հաջողվել է այն խափանել:

Հիշեցնենք, որ 2015թ.-ի հունվարին Գերագույն ռադայի կողմից ընդունված որոշման համաձայն՝ Ռուսաստանն Ուկրաինայի համար ագրեսոր երկիր է համարվում: Կիևը բազմիցս մեղադրել է Մոսկվային երկրի ներքին գործերին խառնվելու համար: Ռուսական կողմն իր հերթին հերքում է մեղադրանքները և դրանք անթույլատրելի համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА