o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պորոշենկոն հայտնել է, թե ինչից է «վախենում» Ռուսաստանը

18.08.2019 16:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պորոշենկոն հայտնել է, թե ինչից է «վախենում» Ռուսաստանը

Ռուսաստանը վախենում է Ուկրաինայի միասնականությունից և վճռականությունից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

«Ոչինչ Ռուսաստանին այնքան չի վախեցնում, որքան մեր միասնականությունն ու վճռականությունը: Ուկրաինայի՝ եվրոպական և երվոատլանտյան համակարգերում լիովին ինտեգրումը Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի համար ամենամեծ սպառնալիքն է»,- գրել է քաղաքական գործիչը:

Նշենք, որ Պորոշենկոն հաճախ է հանդես գալիս հարևան երկրի հասցեին մեղադրանքներով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինան ոչնչացնելու ծրագիր է ունեցել, սակայն Կիևին հաջողվել է այն խափանել:

Հիշեցնենք, որ 2015թ.-ի հունվարին Գերագույն Ռադայի կողմից ընդունված որոշման համաձայն՝ Ռուսաստանն Ուկրաինայի համար ագրեսոր երկիր է համարվում: Կիևը բազմիցս մեղադրել է Մոսկվային երկրի ներքին գործերին խառնվելու համար: Ռուսական կողմն իր հերթին հերքում է մեղադրանքները և դրանք անթույլատրելի համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА