o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նապոլեոնի հետմահու դիմակի բրոնզե պատճենն աճուրդի է դրվել ԱՄՆ-ում. Fox

18.08.2019 16:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նապոլեոնի հետմահու դիմակի բրոնզե պատճենն աճուրդի է դրվել ԱՄՆ-ում. Fox

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի (1769-1821) հետմահու դիմակի բրոնզե պատճենն աճուրդի է դրված ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքի (Լուիզիանայի նահանգ) աճուրդում՝ 34,5 հազար դոլարով: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրվել ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գախարիան

Հեռուստաալիքի տվյալներով՝ աճուրդը, որը կազմակերպել է M. S. Rau Antiques արվեստի պատկերասրահը, նվիրված է Նապոլեոն Բոնապարտի ծննդյան օրվա (օգոստոսի 15) 250-ամյակին:

Մինչ օրս համարվում էր, որ Նապոլեոնի հետմահու դիմակը Սուրբ Հեղինեի կղզում հանել է նրա անձնական բժիշկ Ֆրանչեսկո Անտոմարչին, որը մահացել է 1838 թվականին Սանտյագո դե Կուբա քաղաքում:

«Սակայն շարունավում է վեճն այն բանի շուրջը, թե ով է հանել տապալված կայսեր հետմահու դիմակը: Ժամանակին կարծում Էին, թե դա եղել է Նապոլեոնի անձական բժիշկ Ֆրանչեսկո Անտոմարչին, սակայն այժմ պնդում են, որ դա եղել Է բրիտանացի զինվորական բժիշկ Ֆրենսիս Բերտոնը, եւ որ նա հետմահու դիմակը հանել է 1821 թվականի մայիսի 7-ին»,- ճշտվում է պատկերասրահի կայքում:

Պատկերասրահի տվյալներով՝ գոյություն ունի այդ դիմակի մի քանի պատճեն: Դրանցից մեկը պահվում է Նոր Օռլեանում՝ Լուիզիանայի նահանգի Կաբիլդո թանգարանում: Բնօրինակը ցուցադրված Է Հավանայի Նապոլեոնի թանգարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА