o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Լինել բեմում արդեն հաղթանակ է». Նարինե Պետրոսյան (Տեսանյութ)

18.08.2019 00:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Լինել բեմում արդեն հաղթանակ է». Նարինե Պետրոսյան (Տեսանյութ)

Կայացավ Heritage Dance & Cultural անդրանիկ փառատոնը, որի կազմակերպիչներն են Լոս Անջելեսում գտնվող համանուն կենտրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Նարինե Պետրոսյանը եւ նույն կենտրոնի գլխավոր պարուսույց Գագիկ Թադեւոսյանը: Հայաստանի տարբեր տարածաշրջանների պարային խմբերից եզրափակիչ փուլ անցան լավագույն ութը, իսկ նրանցից ժյուրին ընտրեց նաեւ մրցանակային եռյակը կազմող հաղթողներին: Մրցակցությունը թեժ էր, մթնոլորտը՝ տոնական, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց հենց ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

Կրեմլի Գավաթ․ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

- Նարինե, նախ անդրադառնանք պարային փառատոն իրականացնելու գաղափարին, որն արդեն իսկ կյանքի կոչվեց…

- Այս նախագծի գաղափարը ծագել է դեռ մեկ տարի առաջ: Ողջ տարվա ընթացքում աշխատել ենք այս ուղղությամբ եւ այսօր ի երջանկություն բոլորիս՝ իմ հայոց ազգի եւ, իհարկե, ամբողջ աշխարհի, տեսանք հայ պարարվեստն իր վերելքի մեջ:

- Կարելի՞ է ասել, որ փառատոնից Ձեր սպասումներն արդարացվեցին:

- Եզրափակիչ փուլ անցան մեզ դիմած պարային խմբերից ութը, որոնցով շատ զարմացած եւ հիացած եմ: Երեխաները շատ ոգեշնչված էին: Հուզված էի Աբովյան քաղաքի «Արմենի» պարային համույթի (գեղ. ղեկավար՝ Արմեն Բոլյան) ելույթներով: Նրանք ներկայացրեցին երեք պար, երեքն էլ հիասքանչ: Եթե նորից փոքրանամ ու մայրիկս ինձ պարի տանի, ես անպայման կգրանցվեմ Ղուկասավան համայնքի «Ծիրանի ծառ» (գեղ. ղեկավար՝ Անահիտ Աղաբեկյան) պարախմբում եւ կպարեմ այնտեղ: Գյումրիից «Վարդեւանյան» պարի թատրոնը (գեղ. ղեկավար Հովհաննես Վարդեւանյան) շատ հետաքրքիր էր եւ միակ պարախումբն էր, որի ոգեւորվածությունն ամենաբարձրն էր: Նորաստեղծ, բայց բավական գեղեցիկ պարախումբ էր Ջրառատ համայնքի «Մելքոնյան եւ Փարոս» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Նարինե Մելքոնյան), աղջիկները շատ լավ էին պարում: Մեզ համար շատ հարազատ էր Փարպի համայնքի «Թադեւոսյան» պարարվեստի կենտրոնը (գեղ. ղեկավար` Սիլվա Թադեւոսյան), որովհետեւ մեր կենտրոնի բալետմայստերը նույնպես Փարպիից է: Այգեկ համայնքի «Այգեկ» պարարվեստի ստուդիայի ելույթների ժամանակ հանդիսատեսն ուղղակի ոգեշնչված համատեղ պարում էին նրանց հետ, եւ այնտեղ մի փոքրիկ տղա կա, որի թուշիկներն անձամբ ուզում եմ համբուրել: Շատ կարճ ժամանակում համպատրաստից մեզ միացավ նաեւ Արագածոտնի մարզից «Տաթեւ դանս» ստուդիան (գեղ. ղեկավար՝ Տաթեւ Ավագյան): Հաղթական ոգով ու իր պրոֆեսիոնալիզմով մյուսներին չզիջող պարային խումբ էր Չարենցավանի «Ազդ» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Զավեն Խաչատրյան): Այնպես որ, ինչպես նշեցի նաեւ բեմահարթակից, չկան հաղթողներ եւ պարտվողներ, ուղղակի կան մրցանակակիրներ:

«Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութությո՞ւն, թե՞ ծրագրավորված գործընթաց»

- Բոլոր մասնակից խմբերի մասին ջերմ խոսքեր ասացիք: Հետաքրքիր է՝ որպես ժյուրիի անդամ, բարդ չէ՞ր նրանցից ընտրել մրցանակակիր լավագույն եռյակին:

- Ասեմ, որ ունեինք 4 կատեգորիա եւ 4 ժյուրիի անդամ ու 8 խմբերից պետք է ընտրեինք 3 պար: Բալերը 1-8-ն էր, այսինքն՝ ամենաբարձր բալը 8-ն էր, եւ այն կատեգորիայում, որը ես էի գնահատում, բոլորին սկսեցի 8 բալ նշանակել: Հետո հասկացա, որ այդպես ուղղակի չի լինի: Եվ եթե ես լինեի միայն ժյուրին, երեւի բոլորը կհաղթեին: Հուսով եմ, որ բոլորն էլ ապագայում հաղթելու են եւ ընդհանրապես՝ լինել բեմում արդեն հաղթանակ է: Հպարտանում եմ, որ մեր գալիք սերունդն ավելի հզոր եւ ավելի ուժեղ է ու առաջնորդում է մեր պարարվեստը:

- Ի՞նչ է սպասվում գալիք տարի:

- Նախ նշեմ, որ առաջին տեղ գրաված մրցանակակիրը կմասնակցի գալիք տարի նախատեսված մեր համերգին, որը կկայանա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մենք Հայաստան կբերենք բավականին մեծ թվով երեխաների Լոս Անջելեսից, որոնք մեր սաներն են: Նրանք այստեղ չեն մեծացել, նույնիսկ իրենց ծնողները Հայաստանում չեն մեծացել, բայց մենք կապ կհաստատենք նրանց եւ հայաստանյան պարախմբերի միջեւ: Նշեմ նաեւ, որ հաղթողը այլեւս չի կարող մասնակցել մեր երկրորդ փառատոնին, բայց մյուս խմբերը կարող են մասնակցել եւ ավելի հզոր ու ուժեղացած ներկայանալ հանդիսատեսի եւ ժյուրիի առաջ:  

- Եզրափակելով զրույցը՝ ի՞նչ կավելացնեք…

- Հիմնադրել եմ եւ Գագիկ Թադեւոսյանի հետ կազմակերպել ենք այս փառատոնը, բայց այն իրականություն չէր դառնա, եթե այս ամենի հետեւում կանգնած չլիներ մի հզոր համայնք Լոս Անջելեսում: Խոսքը մեր կենտրոնի սաների ծնողների մասին է: Շնորհակալ եմ իրենց, որ մեզ հնարավորություն ընձեռեցին գալ Հայաստան եւ տեսնել, թե ինչ առաջխաղացում ունի այստեղ հայ պարարվեստը: Շնորհակալ եմ մեր ամենալավ ընկերներին, որոնք օգնեցին կազմակերպչական հարցերում: Շնորհակալ եմ փառատոնի գեղեցկուհի հաղորդավարուհիներին, որոնք երկու լեզվով վարեցին երեկոն: Շնորհակալ եմ Գագիկ Թադեւսյանին եւ ամենաշատը շնորհակալ եմ ջերմ հանդիսատեսին: Շատ հուզված եմ, զգացված եւ խոնարհվում եմ բոլորի առջեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА