o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ». 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին

17.08.2019 20:36 ԻՐԱՎՈՒՆՔ
«Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ». 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին

Լոռու մարզի 62-ամյա բնակիչը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու, նրանց օրինական պահանջներին չենթարկվելու մեջ։ 

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 11-ին։ Վաղ առավոտյան Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ստեփանավանի 62-ամյա բնակչի՝ Ստեփանավանի բաժնի վարչական շենքի բակում կայանված «ՈւԱԶ» մակնիշի ծառայողական ավտոմեքենայի աջ անիվը սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ ծակելու և վնասելու կասկածանքով։ Քաղաքացին ընդդիմացել է, չի ենթարկվել ոստիկանի օրինական պահաջին՝ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով ոստիկանության աշխատակիցների հասցեին եւ պահանջելով իրեն բաց թողնել։ Այդ ընթացքում նրան մոտեցած նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր, նշված օրվա օպերատիվ խմբի պատասխանատու ղեկավարը նրան տեղեկացրել է բերման ենթարկելու պատճառի մասին և լսելով հանդարտվելու, ծառայությանը չխոչընդոտելու և իր հետևից բաժնի շենք մուտք գործելու նրա օրինական պահանջը, քաղաքացին ասել է. «Ես քեզ ճանաչում եմ, այ... էս դու ես սրանց ուղարկել ինձ բռնելու, վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ»։

Նորամարգում տղամարդը նռնակ է նետել ազգականի տան ուղղությամբ

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Ոստիկանության հիշյալ մայորից վրեժ լուծելու շարժառիթով, իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությունը խաթարելու դիտավորությամբ եւ նրա նկատմամբ ծառայողական պարտականություններն իրականացնելու կապակցությամբ՝ քաղաքացին  գործադրել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, քաշքշել և ձեռքերով 3 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, անգամ պարանոցին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, ինչպես նաև պոկել է նրա համազգեստի բաճկոնի աջ ուսադիրը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։

Գործը մուտք է եղել դատարան վերջերս՝ օգոստոսի 13-ին։ Նիստի օր դեռեւս նշանակված չէ։

Նշենք, որ տղամարդը նախկինում ունեցել է դատվածություն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА