o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Մերձմոսկվայում եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321-ի սրահից

17.08.2019 20:12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Մերձմոսկվայում եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321-ի սրահից

ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել A321 օդանավից, որը վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, գերատեսչությունը տեսանյութը հրապարակել է որպես ԶԼՄ-ներում հրապարակված վթարային վայրէջքի վայրում կողոպուտի մասին տեղեկության հերքում:

Օպերատիվ

«Անծանոթ անձանց ներթափանցումը շղթայապատ տարածք բացառվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում ինքնաթիռի սրահը գտնվում է նույն վիճակում, ինչպիսին եղել է ուղևորների տարհանումից հետո:

Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի «Որալյան ավիաուղիներ» ընկերության Սիմֆերոպոլ ուղևորվող ինքնաթիռը օդում բախվել էր ճայերի երամին, ինչը հանգեցրել էր շարժիչների աշխատանքի խափանման:

Օդանավը կոշտ վայրէջք էր կատարել Մերձմոսվայում գտնվող եգիպտացորենի դաշտում: Բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել, 76 մարդ բուժօգնության էր դիմել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА