o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի հետ Փաշինյանի օպերատիվ ուղիղ կապն արդեն գոյություն չունի՞

17.08.2019 19:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանի հետ Փաշինյանի օպերատիվ ուղիղ կապն արդեն գոյություն չունի՞

Հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ կապված ազերիների գերության մեջ հայտնված Արայիկ Ղազարյանի հետ: Հովհաննիսյանի խոսքով. «Ամեն ինչ անելու ենք, որ ինքը նախ եւ առաջ չխոշտանգվի, առողջ լինի եւ հետագայում նաեւ հնարավորություն լինի նրան  վերադարձնել: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունենք...»:

Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար. Գևորգ Գևորգյան

Բայց չէ՞ որ վարչապետ Փաշինյանը Դուշանբեի հայտնի պայմանավորվածությունների հիմնական ձեռքբերումներից մեկը համնարում էր Ադրբեջանի հետ ուղիղ կապը: Իսկ ահա Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը քանիցս հավաստիացրել է, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահներին (օրինակ՝ 27.05.2019թ.-ին),  որ այդ օպերատիվ կապը գործում է նաեւ ռազմական գերատեսչությունների միջեւ: Ավելին, անգամ հայտարարել է (12.11.2018թ.), որ Ադրբեջանի հետ օպերատիվ ուղիղ  կապի պահպանման համար նշանակված են կոնկրետ պաշտոնյաներ։

Եվ ահա, ՊՆ խոսնակը տեղեկացնում է՝ «Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունենք...»: Հարց է ծագում, բա ուրիշ ինչի՞ համար է օպերատիվ ուղիղ կապը, եթե ոչ՝ ուղիղ աշխատանքի, ինչ-որ հարցեր քննարկելու եւ լուծումներ որոնելու: Հետեւաբար, պարոն Հովհաննիսյանի այս հարյատարությունից կարող ենք երկու սկանդալային հետեւության գալ: Կա՛մ, որ ուղիղ կապն ամենեւին էլ աշխատանքային գործիք չէ: Կարճ ասած, կապվում են ոչ թե հարցեր լուծելու կամ գոնե՝ լուծումներ փնտրելու, այլ, օրինակ, եղանակից, տանեցիների որպիսությունից եւ նման բաներից խոսելու համար: Եվ երկրորդը, որ ուղիղ կապ ասվածը պարզապես արդեն գոյություն չունի, այսինքն այն, ինչ Փաշինյանը համարում էր Դուշանբեի հիմնական ձեռքբերումներից մեկը, գործնականում դատարկ փուչիկ էր: Եթե կա այլ տարբերակ,Փաշինյանի եւ Տոնոյանի ասած թե ուղիղ կապի առկայության եւ դրա համար կոնկրետ պաշտոնյաներ նշանակելու պարագայում ինչու մեր ՊՆ-ն «Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունի», ապա հուսանք, որ պարոն Հովհաննիսյանն ինքը կբացատրի:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА