o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենընոր հեռուստաընկերություն է հիմնադրել

17.08.2019 19:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենընոր հեռուստաընկերություն է հիմնադրել

Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ հիմնել է նոր հեռուստաընկերություն՝ «Մտավարի արխի» (գլխավոր ալիք):

Սպիտակ տանը հաստատել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թրամփի և Զելենսկու առաջիկա հանդիպումը

Ֆեյսբուքյան իր էջում Գվարամիան գրել է. «Հիմնվել է «Մտարվի արխի» հեռուստաալիքը, որի սեփականատերը ես եմ: Շուտով կիմանաք ներդրողների մասին: Եթե դուք գոնե մեկ լարի ներդնեք, ապա շատ կօգնեք մեզ և կիրականացնեք ներդրում Վրաստանի արևմտյան ու ժողովրդավարական ապագայի վրա»:

Գվարամիան «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացվել էր հուլիսի 18-ին, այն բանից հետո, երբ հեռուստաալիքը փոխեց սեփականատերերին:

Այժմ հեռուստաալիքի սեփականատերերն են բիզնեսմեն Կիբար Խալվաշին՝ 60 տոկոս, և նրա՝ «Պանորամա» ընկերությունը՝ 40 տոկոս: Գվարամիայի հեռանալուց հետո դատախազությունը նրա նկատմամբ ֆինանսական խախտումների մասին հարցեր է առաջադրել: Նա մի քանի անգամ կանչվել է հարցաքննության: Այնուհետև գլխավոր դատախազությունը նրան մեղադրել է հեռուստաալիքին խոշոր ֆինանսական վնաս պատճառելու մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА