o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության եւ պետականության տակ»

17.08.2019 14:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության եւ պետականության տակ»

Եվս մի ճակատ է ձեւավորվում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ սկսում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքար: Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում եւ մանրամասնել. «Երեկ ասացի, որ կարեւոր հայտարարություն ունեմ, որը տեխնիկական պատճառներով չկարողացա հրապարակել: Ժամանակ չկորցնելու համար գրառման տեսքով հրապարակեմ՝ երեկվա խոստացածս: Ուրեմն՝ երկար ժամանակ ուսումնասիրում եմ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստեղծված աղմուկն ու բուն կոնվենցիան: Իրականում Կոնվենցիան իր հիմնական կարգավորման ոլորտից դուրս փաստաթուղթ է եւ հեռու է կանանց նկատմամբ բռնության բացառման իր հռչակած նպատակից: Կոնվենցիայի վավերացումը լուրջ վտանգներ է պարունակում, եւ դրա վավերացման դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտություն կա: Մոտակա օրերի ընթացքում պատրաստվում եմ կոնսուլտացիաների եւ հանդիպումների շարք սկսել սույն թեմայով շահագրգիռ անձանց եւ կառույցների հետ: Ընթացիկ արդյունքների մասին կհայտնեմ ընթացքում»:

Դուք պատմության մեջ մտաք որպես մի ղեկավարՙ ով ցանկանում էր ծնկի բերել հայ եկեղեցականներին. Նարեկ Մալյան

Եզրափակելով խոսքը՝ Ն. Սամսոնյանը հավելել է. «Մինչ այդ ավելացնեմ միայն, որ Ստամբուլյան կոնվենցիային դեմ լինել չի նշանակում կողմ լինել բռնությանը, կոնվենցիային դեմ լինելն ու լիբերալ գաղափարախոսությունը իրար հակադիր բեւեռներում չեն կարող գտնվել եւ այսպես շարունակ (ավելի մանրամասն անդրադառնալու բազմաթիվ առիթներ կունենանք): Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության եւ պետականության տակ, որի վավերացումը թույլ չենք տալու»:

Երեւանում սեպտեմբերի 24-ին կանցկացվի մեծ երթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА