o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը չի կարողանում մարսել Ամուլսարի ոսկին

17.08.2019 14:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը չի կարողանում մարսել Ամուլսարի ոսկին

Վերջին երկու-երեք օրերին Ամուլսարի հետ կապված բուռն կրքերը վերսկսվեցին: Չէ, չենք ուզում անդրադառնալ այն հարցին, թե որքանով է ճիշտ կամ սխալ Ամուսարի ոսկու հանքի շարագործման ուղղությամբ պայքարը: Այս հարցով ամեն ինչ շատ պարզ է: Հանքը պարտավոր ենք շահագործել, եթե դա կարողանա նպաստել Հայաստանին՝ ներկայիս ծանրագույն խնդիրների լուծման հարցում: Բայց եթե անգամ չլինեին բնակահպանական խնդիրները, պետության եւ ժողովրդի շահը պահանջում է՝ ներկայումս առաջարկվող շահագործման մեխանիզմի դեմն առնել: Եվ ոչ միայն Ամուլսարի. պետք է բոլոր նման հանքավայրերի այսօրինակ շահագործումը կասեցնել: Շահագործում, որի միջոցով փշրանքներով մեր ժողովրդի հիմնական հարստությունները՝ ոսկին, պղինձը, մոլիբդենը, այլ հանքատեսակները բառացիորեն թալանում, տանումեն դուրս՝ մեր երկրին թողնելով խղճուկ փշրանքներ: Նույն ոսկու պարագայում. տարեկան Հայաստանից տանում են, ըստ տարբեր տվյալների (իրական թվերը յոթ փակի տակ պահվող գաղտնիք են) մոտ 8-10 տոննայի կարգի ոսկի, եւ դրա հազիվ 10-20 տոկոսն է մնում պետությանը:

Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն. Հայտարարություն

Կրկնենք, Ամուլսարի շահագործման թույլ տալ-չտալու թեման քննարկելն անգամ անիմաստ է, քանի որ այն դառնալու է երկրի մասշտաբային թալանի հերթական փաստը: Բայց ահա, ստիպված ենք քննարկել, հաշվի առնելով, որ գործող իշխանությունների դիրքորոշումն այս հարցում հուշում է, որ ամեն ջանք գործադրվում է՝ այս հերթական թալանն արտոնելու համար: Դրան, հասկանալի է, տարբեր անուններ կտան, ներդրումներ, աշխատատեղեր, երկրի զարգացում եւ այլն: Մի խոսքով, մարդիկ պարտավոր են կաշիներից դուրս գալ՝ այս թալանային ծրագրի հարցով իրենց վրա դրված «բարձր վստահությունը» արդարացնելու համար: Օրինակ, փորձենք հետեւել վարչապետ Փաշինյանի քայլերին՝ կապված Ամուլսարի հետ: Դեռ ընդդիմադիր ժամանաակներում Փաշինյանը ներկայանում էր այս ծրագրի ամենակատաղի քննադատներից մեկի դիմակով: Դարձավ իշխանություն, եւ հենց Ջերմուկի ժողովուրդը սկսեց Ամուլսարի շահագործման դեմ պայքար, Նիկոլը միանգամից վերածվեց հարցը մանրակրկտորեն ուսումնասիրող, ապա նոր կարծիք հայտնողի: Հիշու՞մ եք Ջերմուկցիներին տված նրա խոստումը՝ «Կլինի փորձաքննությունը, ես էլ պապկան կդնեմ թեւիս տակ, կգամ ձեզ հետ հարցը քննարկելու»: Մի կողմ թողնենք, որ նման խոստումն արդեն իսկ հակասում էր իր նախկին դիրքորոշմանը. եթե փորձաքննություն եւ քննարկում էր պետք, բա ինչո՞ւ էր ընդդիմադիր ժամանակներում կտրուկ դեմ (չնայած, մեծ հարց է՝ դե՞մ էր, թե՞ պարզապես դեր էր, խաղում էր): Բայց ահա սարքովի ինչ-որ փորձաքննություն եղավ, ու Նիկոլը, «պապկան թեւի տակ դնել», Ջերմուկ շտապելու փոխարեն, անգամ իր դուռը հասած բնապահպաններին մի քանի րոպեով չընդունեց: Զբաղված էր, քիթ սրբելու ժամանակ չուներ: Լավ, վարչապետ մարդ է, պարող է նաեւ խիստ զբաղված լինել: Բայց նայած ինչով. երեկ երեկոյան Նիկոլի հերթական ֆեյսբության ելույթը բացահայտ ծաղր էր Ջերմուկի բողոքավորների նկատմամբ: Այսինքն, կնոջ հետ Սեւանից՝ ինչ-որ օբյեկտից մտել էր ուղիղ եթեր, թե. «Սեւան։ «Բոհեմ»: Նվագում է Գուրգեն Բաբայանը»: Հիմա հասկացա՞ք, թե ինչով է այդքան զբաղված վարչապետը: Չէ, ուրիշ բան չմտածեք, վարչապետ մարդ է, մշակութով է զբաղված. Մշակույթի նախարարությունը ցրեց, բա մեկը պետք է չէ՞ օբյեկտների երաժիշտների մշակութային ընդունակությունները ներկայացնի:

Սակայն անգամ միտինգավոր ժողովրդին արհամարելը չէ խնդիրը, Ամուլսարի այսպատմությունը էլ ավելի խորը արմատներ ունի եւ հետեւանքներ կունենա: Սվերային պարտավորությունները, որ այս հարցով որոշակի արտաքին շրջանակների նկատմամբ ունեն մեր գործող իշխանությունները, բավականին ծանր են: Ճիշտ է, այս բիզնեսը նախատեսված է կոնկրետ շրջանակների գրպանները լցնելու համար (դետալները դեռ շրջանցենք, քանի որ տվյալ դեպքում ամենաէականը դա չէ), սակայն «բարձր վստահությունը» չարդարացնելը խոստանում է հետեւանքներ՝ քաղաքական հարթակում: Մոտավորապես այնպես, ինչպես Ստամբուլյան կոնվենցիայի պարագայում է: Ավելի ճիշտ, չկատարելու դեպքում Ամուլսարը կգումարվի Ստամբուլյան կոնվենցիային, ու թե դա ինչ կարգի եվրալիբերալ ճնշումների կվերածվի, իշխանական վերնախավում քաջ գիտակցում են:

Եվ ահա ամբողջ խնդիրն այն է, որ երկու դեպքում էլ բախվել են համառ զանգվածային հակազդեցության, ընդ որում, վերնախավում նաեւ քաջ գիտակցում են, որ երկու դեպքում էլ երկրի բնակչության 90, եթե ոչ 99 տոկոսը դեմ է: Իհարկե, միշտ էլ հնարավոր է Օսիպյանին ուղարկել՝ Ամուլսարը շրջապատողներին սարի ապառաժներին ծեփելու: Բայց նաեւ քաջ գիտակցում են, որ Նիկոլի հանդեպ նախկին զանգվածային աննախադեպ վստահությունը աչքի առաջ վերածվում է ոչ թե պարզապես հիասթափության կան անհանդուրժողականությանը, այլ, եղած բոլոր հույսերը ձախողելու համար, նույն կարգի զանգվածային աննախադեպ ատելության: Կսկսե՞ս Ամուլսարի համար միանգամայն արդար պայքար մղողներին ասֆալտներին փռել, կարող է այնպիսի մեծ պայթյուն առաջ գալ, որ չես էլ հասցնի օդանավակայան հասնել: Իսկ եթե պատերին չծեփես, ջերմուկցիները համառորեն չեն ուզում իրենց մաքուր օդը ծախել ինչ-որ օտարերկրյա թալանչիների: Ու չի՞ լուծվի խնդիրը, մասնավորապես Քոչարյանի գործով Եվրոպայում այնքան որոշելիք հարցեր կան, որ դրանից ամեն մելի օրինական ընթացքը Նիկոլի վրա շատ ծանր է նստելու:

Մի խոսքով, Փաշինյանը ստացավ հերթական փակուղին, եւ այդ բոլոր հանրագումարային փակուղիներից ելքը, ինչպես Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն է ենթադրում, կարող է տեսնել Սերժ Սարգսյանին կալանավորելու, հանրային ուշադրությունը շեղելու եւ այդ կերպ՝ այդ փակուղիները «տակից» հաղթահարել փորձելու մեջ: Սակայն սա էլ է ճանապարհ՝ ոչ մի տեղ: Ի վերջո Նիկոլի հիմնական խնդիրը, որ նրա պաշտոնի գալուն պես էինք ներկայացնում, բոլորովին այլ է: Պետք է երկրի վիճակը կարգտավորել, մարդկանց ուտելիք տալ, որը Նիկոլը ոչ մի կերպ անել չի կարող, անգամ՝ պատկերացում չունի, թե ինչպես: Չի լուծվում այդ հարցը, նմացածը ժամանակի խնդիր է, եւ ժամանակն էլ արդեն սպառվում է:

Նիկոլը պարզապես փախավ Երեւանից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА