o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«ԿԱՄՔ»-ը զգուշացնում է

17.08.2019 14:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«ԿԱՄՔ»-ը զգուշացնում է

Վերջին օրերին համացանցում եւ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե որոշ շրջանակների մոտ զայրույթ է առաջացրել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա հոգեւոր տերերի կեցվածքը՝ հավելելով, որ շուտով կվերաակտիվացվեն «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ոտնձգությունները:

Երեւանում սեպտեմբերի 24-ին կանցկացվի մեծ երթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ խստագույնս արձագանքելու է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ կանգնած անհատների ու կառույցների նկատմամբ ցանկացած ոտնձգության ու հաշվեհարդարի փորձի:

Միեւնույն ժամանակ հորդորում է նաեւ քաղաքական նեղ հաշիվներից ելնելով՝ զերծ մնալ Հայոց Եկեղեցու եւ պետության միջեւ սեպ խրելու աններելի վարքագծից:

Հայկական ավանդական ընտանիքը, Հայկական Ազգային Առաքելական եկեղեցին եւ Հայոց անկախ պետությունը մեր ժողովրդի եւ հայրենիքի գոյության անձեռնմխելի արժեքներն են, ուստի՝ պաշտպանված կլինեն բոլոր տեսակի ոտնձգություններից:

Հայկական արժեքների պաշտպանության

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА