o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն նկարահանվել է հոլովակում, որն արդեն ավելի քան 5 մլն դիտում ունի (տեսանյութ)

17.08.2019 12:22 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն նկարահանվել է հոլովակում, որն արդեն ավելի քան 5 մլն դիտում ունի (տեսանյութ)

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվել է Սինգապուրում գործող առցանց գնումների Shopee ընկերության գովազդային հոլովակում, որն արդեն հասցրել է հանրաճանաչ դառնալ համացանցում:

Ռոնալդուն McDonald’s-ի աշխատակցին է փնտրում, որը նրան համբուրգեր է նվիրել

34-ամյա ֆուտբոլիստը հոլովակում գոլ է խփել տուգանային հարվածով և այն տոնել իր ավանդական ոճով: Պորտուգալացին դրանից հետո պարել է այլ խաղացողների հետ:

Տեսանյութն արդեն հավաքել է ավելի քան 5 մլն դիտում:

Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել նախորդ ամռանը 117 մլն եվրոյի դիմաց: Դա թուրինյան ակումբի համար դարձել է ռեկորդային գործարք: Հարձակվողը «Յուվեի» կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 43 խաղի, խփել 28 գոլ ու կատարել 10 արդյունավետ փոխանցում: Խաղացողի պայմանագիրը «Ծեր Սինյորայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:

Տեսանյութն այստեղ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА