o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարզվել է անսպասլի գործոն, որն ազդում է ճարպակալման վրա

17.08.2019 13:04 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Պարզվել է անսպասլի գործոն, որն ազդում է ճարպակալման վրա

Պարզվել է անսպասլի գործոն, որն ազդում է ճարպակալման վրա:

Պարզվում է՝ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը նկատվում է նրանց մոտ, ովքեր ապրում կամ աշխատում են  ֆաստֆուդի կետերի մոտակայքում: Այս մասին գրում է Արիզոնա նահանգի համալսարանի տնտեսագետ Ադրիանա Դորնելեսը (Adriana Dornelles) PLoS One ամսագրում հրապարակված հոդվածում:

Սոցցանցերը բացասաբար են ազդում դեռահասների հոգեկան առողջության վրա. հետազոտություն

Դորնելեսը 2 տարվա ընթացքում  հետեւել է Նոր Օռլեանի 700 բնակիչների կյանքին:

Պարզվել է՝ նախագծի մասնակիցների մարմնի զանգվածի ինդեքսը մեծապես կախված է եղել նրանից, թե որքան արագ սննդի կետեր են նրանց տնից կամ ճանապարհից գտնվել մոտ 1 կմ հեռավորության վրա:

Նման իրավիճակ է նկատվել նաեւ սուպերմարկետների դեպքում, որոնց տեսականում ընդգրկված են էժան եւ բարձր կալորիականությամբ մթերքներ:

Մինչդեռ լավ խոհանոցով ռեստորանների, ինչպես նաեւ ցածր կալորիականությամբ եւ դիետիկ սնունդ վաճառող խանութների առկայությունը 01. կետով նվազեցրել է մարմնի զանգվածի ինդեքսը:

Ֆաստֆուդի կետերը, հակառակը, ՄԶԻ-ն բարձրացրել են 0.7 կետով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА