o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնաբերվել է ուղեղի ծերացումը կանգնեցնող միջոցը

18.08.2019 14:33 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայտնաբերվել է ուղեղի ծերացումը կանգնեցնող միջոցը

Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծերացող ուղեղին հնարավոր է նվիրել երկրորդ երիտասարդությունը: Այս մասին գրում է Nature- ը: Հետազոտողները վստահ են, որ դրա համար հարկավոր է «խաբել» ցողունային բջիջներին:

Սմարթֆոններն ու գաջեթներն արագացնում են ծերացումը․ հետազոտություն

Ինչպես միշտ՝ նրանք փորձարկում են անցկացրել առնետների վրա: Վերցրել են տարիքով մեծ առանձնյակի ուղեղի բջիջները և փոխպատվաստել ավելի երիտասարդին: Բջիջներին դա դուր է եկել, և նրանք անմիջապես «երիտասարդացել» են: Օրինակելի է դարձել նաև հակառակ փորձը. տարեց մարմնում երիտասարդ բջիջները արագորեն կորցրել են ռեգենեռացիայի ունակությունը:

Արդյունքում պարզ է դարձել, որ բջիջների պահվածքը կախված է այն միջավայրից, որում նրանք գտնվում են: Ավելին, գիտնականները շատ լավ հասկացել են, թե ինչպես են բջիջները տեղեկություններ ստանում այն մասին, թե որտեղ են նրանք հայտնվել. այդ տվյալները նրանց փոխանցվում է Piezo1 հատուկ սպիտակուցի միջոցով:

Եվ այդժամ հետազոտողները պարզապես փորձել են հեռացնել այդ սպիտակուցը տարիքով ցողունային բջիջների միջից: Անմիջապես հետևել է ցանկալի էֆեկտը. բջիջները դադարել են հասկանալ, որ շրջապատված են կոշտ, ոչ էլաստիկ միջավայրով, նրանք սկսել են այն համարել փափուկ և ցուցաբերել են համապատասխան վարքագիծ` առույգ և ուրախ:

Գիտնականները համոզված են, որ փորձը կօգնի գտնել  ցրված սկլեռոզի և ուղեղի այլ ֆունկցիաների խանգարման դեմ պայքարի ուղիներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА