o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղջիկը պատահաբար իրականություն է դարձրել տղայի ամենավատ մղձավանջը

18.08.2019 14:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աղջիկը պատահաբար իրականություն է դարձրել տղայի ամենավատ մղձավանջը

Rkgk13 մականունով Reddit- ի օգտատերը պատահաբար ուժգին վախեցրել է իր նախկին ընկերոջը՝  նրա համար թիթեռներիի տնակում ժամադրություն կազմակերպելով: Այս մասին նա պատմել է ավելի քան 27 հազար հավանումներ ստացած գրառման մեջ:

Հիշողությունը կորցրած աղջիկը կրկին սիրահարվել է իր ամուսնուն

Աղջկա խոսքերով՝ նա տղայի համար անակնկալ է մատուցել և նախ նրան տարել խնջույքի, հետո կենդանաբանական այգի, այնուհետև՝ թիթեռների տուն: Նա վստահ էր, որ իր սիրեցյալը հիացած կլինի իր տեսածով, բայց հենց որ զույգը մտել է միջատներով լի սենյակը՝ տղան գունատվել է:

«Նա կծկվում էր և սեղմում ձեռքս ամեն անգամ, երբ կողքով թիթեռնիկ էր թռչում», - գրել է Rkgk13- ը: Սկզբում տղան չէր պարզաբանում աղջկան, թե ինչ է պատահել և փորձել է հավաքել ինքն իրեն, բայց դա նրան չի հաջողվել: Մի քանի րոպե անց նա շտապել է դեպի ելքը: Այդ պահին աշխատակիցները շտապել են նրա հետևից և ցանկացել են ստուգել, թե արդյոք նա միջատ չի գողացել:

Աղջիկը հասել է տղայի հետևից և  գտել նրան լճակի մոտ, որտեղ նա փսխում էր աղբարկղի մեջ:  Աղջիկը ներողություն է խնդրել, բայց տղան ասել է, որ դա իր մեղքը չէ: Նա չի պատմել աղջկան իր ֆոբիայի մասին, քանի որ զրույցի ընթացքում այդ թեման երբեք չի արծարծվել: Աղջիկը  խոստովանել է, որ նա համարձակվել է տղայի համար անակնկալ անել միայն ամիսներ անց, սակայն այն ձախողվել է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА