o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈ՞ՒՅԹ ԿՀԱՐՈՒՑՎԻ

16.08.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈ՞ՒՅԹ ԿՀԱՐՈՒՑՎԻ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) արձագանքել է մեր հրապարակում-ահազանգերին: Այսպես, ՏՄՊՊՀ-ից մեզ տեղեկացնում են, որ «Իրավունքում» տեղ գտած «ՍԱՊԾ-ն «Աշտարակ կաթին» թույլ է տվել օրենք խախտել եւ անբարեխիղճ մրցակցություն ցուցաբերել» վերտառությամբ հրապարակման մեջ  նշված փաստերի առնչությամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում «Պարգեւ» ՍՊԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ  վարչական վարույթ հարուցելու մասին հարցն ընդգրկված է ՀՀ ՏՄՊՊՀ  հանձնաժողովի օրակարգում: Մեկ այլ հրապարակմամբ էլ ներկայացրել էինք քաղաքացու բողոքն առ այն, որ գնելով երկու շիշ «Ալեքսանդրապոլ», պարզել էր, որ երկուսն էլ կիսադատարկ են: Այս առնչությամբ մեզ տեղեկացրին. «Ինչ վերաբերում է «Ալեքսանդրապոլ» գարեջրի թերլցման վերաբերյալ ահազանգին, ապա տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի ուսումնասիրություններն այդ ուղղությամբ շարունակվում են: Մինչ այժմ Հանձնաժողովի դիտարկումների արդյունքում թերլցված արտադրատեսակ չի հայտնաբերվել: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ապրանքներ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից առեւտրի (ծառայությունների) ոլորտում զգալի չափով կատարված թերչափման, թերակշռման, թերհաշվման, ապրանքի (ծառայության) սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձեւով խաբելու համար  պատիժ է նախատեսված ՀՀ Քրեական օրենսգրքի 212 հոդվածով, սպառողին հորդորում ենք՝ խնդրի առնչությամբ դիմել նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաեւ ՀՀ Չափագիտության ազգային մարմին»:

ՏՄՊՊՀ-Ն ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋԵԼ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-ԻՑ

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА