o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.08.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այս երկու օրը քննարկման առարկա էր դարձել թավշյա վարչախմբի էժանագին մանրախնդրությունը` Արմեն Աշոտյանի վարորդ եւ օգնական ԱՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ձերբակալությունը: Բնականաբար, դա գնահատվեց որպես հենց ՀՀԿ-ի եւ վերջինիս փոխնախագահի վրա ճնշում բանեցնելու փորձ, բայց ապշեցուցիչ է, թե ինչ մեղադրանքով` մեկից ավել տեղ ձեւակերպված լինելու եւ աշխատավարձ ստանալու պահը: ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ այլ զարմանալի բան է գտել. «Արամի վրա «նոր կեղտ են բռնել». այն որ ինքը 2017 թվականի սեպտեմբերին ուղեկցել է Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին Բաքու կատարած այցի ժամանակ: Ստեղ են ասել «բա Սերժի ժամանակ խի՞ չէիք խոսում»` Արամ Բարսեղյանի անունը նշված էր պատվիրակության կազմում: Կամ Ձեր կարծիքով կուրորտային տե՞ղ են գնացել, որ Արամին էլ տարել են հետները»: Դե ինչ ասես, շատ էժանագին են այս իշխանությունները, ժողովրդական խոսքով ասած` «դիշովկա»: Բայց, միեւնույն է, Սասուն Սորոսիչի ՀՔԾ-ն հանրային ճնշման ներքո հարկադրված եղավ ազատ արձակել այդ տղային:

ԶԱՐՄԱՆՔ

Շենգավիթի թաղապետարանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով մի հայտարարություն է տարածել, որով «Ալեքս տեքստիլ» ընկերության համար կարող-բանվորուհիներ է փնտրում: «Ալեքս տեքստիլը», հիշեցնենք, պատկանում է նախկին իշխանության կարկառուն օլիգարխներից մեկին` Սամվել Ալեքսանյանին, ով հայտնի է ԼՖԻԿ ՍԱՄՈ մականունով: Պատկերացնո՞ւմ եք, վարչական շրջանի պաշտոնական էջը ինքն իրեն դրել է, եթե ոչ «ճռտոյի դուքանի», ապա առնվազն մասնավոր գովազդային գործակալության տեղ: Չնայած նոր Հայաստանում էլ զարմանալու տեղ չմնաց, քանզի աներեւակայելի բաները սկսվում են հենց վարչապետից: Վարչապետը «պերաշկիից» է խոսում, իսկ հետո նախարար Արայիկ Հարությունյանը վրդովվում է, թե ինչու են լրագրողները հարց տալիս քննության ժամանակ խաչապուրի ծամող դասախոսի մասին, երբ խաչապուրիի պատմութունը հրապարակայնացրել էր ռեկտորը: Դե ինչ, համբերություն բոլորիս:

ԶԱՐՄԱՆՔ

Վարդավառին 5 միլիոն դրամով տոնակատարություն կազմակերպելու նոր զարմանալի հանգամանքներ են ի հայտ եկել: Տոնակատարությունից ընդամենը 5 օր առաջ գրանցված եւ պատգամավորուհի ԼՈՒԼՈՒԻ ընկերուհի Մերի Սոլոյանին պատկանող անհատական ձեռնարկության փայ է դառել դա, սակայն զարմանալին հետեւյալն է: Լուսինե Բադալյանին բավականին անարվեստ ձեւով փորձում է չքմեղանալ. «Ես ուզում եմ հասկանալ` իմ մեղքը ո՞րն է, որ մրցույթը հաղթել է մարդը, բայց պարզվել է` իմ ընկերուհին է: Ես տեղյակ չեմ ընդհանրապես մրցույթից: Ընկերուհի ասելով` այնպես չէ, որ ես տեղյակ եմ` ինքն ինչ մրցույթների է մասնակցում կամ ինչ է հաղթում: ԱԺ-ում էլ կազմակերպչական աշխատանքներից բացարձակ ոչ մի բանից տեղյակ չեմ: Ինձանից կարծիք չեն էլ հարցրել` ինչպես կազմակերպեն, ում հրավիրեն: Ես քաղաքում չէի, ինձ գրեցին` էս ինչ օրը կկարողանա՞ս քաղաքում լինել, վարել, ես ասացի` այո, գնացի, տեսա` իմ ընկերուհիներն էին, հաճելի անակնկալ էր»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА