o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Politico. Թրամփի վարչակազմը մտադիր է 4,3 մլրդ դոլարով կրճատել միջազգային օգնությանն ուղղված ծախսերը

16.08.2019 12:28 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Politico. Թրամփի վարչակազմը մտադիր է 4,3 մլրդ դոլարով կրճատել միջազգային օգնությանն ուղղված ծախսերը

Սպիտակ տունը մտադիր է ավելի քան 4 մլրդ դոլարով կրճատել միջազգային օգնության համար ԱՄՆ-ի ծախսերը, գրում է Politico պարբերականը:

Սպիտակ տանը հաստատել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թրամփի և Զելենսկու առաջիկա հանդիպումը

Ամերիկյան վարչակազմի աղբյուրների տվյալներով՝ համապատասխան նախագիծը մշակվել է Սպիտակ տան բյուջետային վարչությունում: Այդ փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը կկրճատվեն 2,3 միլիարդ դոլարով, իսկ Պետդեպարտամենտի շրջանակում իրականացվող միջազգային օգնության ծրագրերի ծախսերը՝ 2 միլիարդով:

Բյուջետային փոփոխությունները, ըստ պարբերականի, կարող են Կոնգրես ուղարկվել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին: Օրենսդիրները 45 օր կունենան ԱՄՆ նախագահի կողմից առաջարկված փաթեթը հաստատելու կամ մերժելու համար: Նախագծի շուրջ քննարկումների ընթացքում վիճելի ֆինանսական ռեսուրսները կսառեցվեն, իսկ սեպտեմբերի 30-ից հետո, երբ ԱՄՆ-ում ավարտվի ֆինանսական տարին, դրանք ինքնաբերաբար կչեղարկվեն:

Roll Call պորտալը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել այն ծախսերը, որոնք, նրա խոսքով, երկրորդական են ԱՄՆ-ի համար:

«Օրինակ՝ Կարիբյան ավազանի երկրներում արևային մարտկոցների կամ Գվատեմալայում ֆուտբոլային դաշտերի կառուցման ծրագրերը»,- նախագահի խոսքը մեջբերում է աղբյուրը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի 22 անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ 16 նահանգ, միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն USAID-ի կողմից Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման և ստորագրել էին համապատասխան նամակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ միացել է Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին: Կոնգրեսականները ստորագրել էին դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:

Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА