o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի դեպքում մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել, այն իրականում չկա» (Տեսանյութ)

16.08.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ոչ մի դեպքում մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել, այն իրականում չկա» (Տեսանյութ)

 Ղրիմի ինքնապաշտպանության 4-րդ գումարտակի հրամանատար, Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար, լեգենդար ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆԻ կարծիքով` հայ- ռուսական հարաբերությունները չեն կարող խզվել եւ փչանալ, որովհետեւ դարեր ի վեր մեր պատմությունը ցույց է տվել, որ ոչ ոք եւ ոչ մի պետություն չի եղել մեզ համար այնպիսի դաշնակից, ինչպիսին Ռուսաստանն է:

​​​​​​​«Պետականությունը հզորանում է իր ժողովրդով...». ԱԺ փոխնախագահ

Այսօրվա դրությամբ` թեկուզ եթե իրավունք ունենք նայել մեր սրբությանը` Մասիս սարին, էլի ռուսական կայսրության շնորհիվ է: Եթե 1853 թվականին ծագած ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Ռուսաստանին չհայտարարեին պատերազմ, ապա Հայաստանը չէր կորցնի Կարսի նահանգը, որն այն ժամանակ Ռուսաստանի տիրապետության տակ էր: Հայերը կորցրին Կարսը, որովհետեւ դրված էր պայման` կա՛մ Ղրիմը, կա՛մ Կարսը: Եվ ստիպված ռուսները հետ քաշվեցին Կարսից, որովհետեւ անհավասար զորքեր էին, եւ ֆրանսիական ու մեծբրիտանական զորքերը մտնում էին Ռուսաստանի դեմ պայքարի: Այնպես որ, տարիների ընթացքում ապացուցված աքսիոմ է, որ եթե Ռուսաստանին ինչ-որ կողմից նեղում են, ուրեմն` հայերը տուժում են: Միայն հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված կխնդրեի մեր ժողովրդին, որ ոչ մի դեպքում սեւ կատու ման չգալ մութ սենյակում, որովհետեւ այն իրականում չկա: Եթե, Աստված մի արասցե, չունենանք այդպիսի հզոր ռազմական դաշնակից, Թուրքիան եւ Ադրբեջանը մի վայրկյան անգամ չեն մտածի, որպեսզի հայտարարեն պատերազմ, որը կավարտվի մեր ժողովրդի համար շատ ցավագին:

«Պինդ պահենք մեր անկախությունը ու ամեն քայլի ծառայենք մեր անկախ երկրի բարեկեցությանը». Սամվել Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА