o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՄԵԴՅԱՐՈՎ-ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԿՍՈՒՄ Է ՈՒՐՎԱԳԾՎԵԼ

16.08.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎ-ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԿՍՈՒՄ Է ՈՒՐՎԱԳԾՎԵԼ

Թշնամու ձեռքին հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ կատարվածը հանրային թիվ մեկ քննարկման թեմա դարձավ, թերեւս, ունենալով երկու խորը հիմք: Առաջինը զգացմունքայինն է. մեր դիրքապահ զինվորը թշնամու ձեռքին է՝ դրանից բխող բոլոր հասկանալի մարդկային հետեւանքներով հանդերձ: Սակայն այստեղ գործ ունենք ընդամենը տխուր փաստի հետ, որի հետ մնում է միայն հաշտվել, հասկանալի է` նաեւ փորձելով իր ընտանիքին վերադարձնել գերյալին:

Զոհրաբ Մնացականյանն ու Մամուկա Բախտաձեն անդրադարձել են հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի

 

ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բայց կա նաեւ տեղի ունեցածի ռազմաքաղաքական հիմքը. ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով եւ հանգամանքներում 19-ամյա, այսինքն՝ մոտ տարվա ծառայության ստաժ, հետեւաբար՝ բանակային կյանքին եւ դիրքային իրողություններին վարժված զինվորը հայտնվեց թշնամու մոտ: Պաշտոնական քննությունը գոնե երեկվա դրությամբ դեռ այդ հարցերի պատասխանները չէր տվել: Սակայն ունենք տեղի ունեցածի հետ կապված միայն սահմանափակ թվով վարկածներ, որոնց թվում մեծ հավանականություն ունի այն տարբերակը, որ Արայիկին գերի են վերցրել մեր դիրքերից: Ընդ որում, այդ մասին նաեւ որոշակի փորձագիտական ոչ պաշտոնական գնահատականներ են շրջանառվում: Նախ, մի շարք պաշտոնական աղբյուրներ, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն Արայիկին համարում է ռազմագերի, այսինքն, որ նա ոչ թե սեփական կամքով է ինչ-ինչ պատճառներից ելնելով փախել թշնամու մոտ, այլ որ գերի են վերցրել: Կա նաեւ այն կարծիքը, որ Արայիկի վերքերի բնույթը եւս ակնարկում է գերի վերցնելու մասին: Այսինքն, գլխի վերքը, որը պարզ տեսանելի է ազերիների հրապարակած լուսանկարներում, կարող էր առաջանալ ավտոմատի հարվածից, իսկ մյուս վերքերը՝ զինվորին անգիտակից վիճակում մացառներով քարշ տալու արդյունքում: Իսկ դա հնարավոր կլիներ, եթե Արայիկի վրա հարձակվեին մեր պաշտպանության գոտում: Ռազմաքաղաքական տեսանկյունից թերեւս հենց սա է, որ ամենավատ տարբերակը կլիներ: Այսինքն, եթե պարզվի, որ ազերիները կարող են մեր դիրքերից զինվոր գողանալ, ապա դա առնվազն կասկածի տակ կառնի անխոցելիության տեսլականը: Բացի այդ, դա նաեւ ցույց կտա, որ անցած տարվա իշխանափոխությունից եւ Դուշանբեի պայմանավորվածություններից ի վեր որոշակի ժամանակահատված համեմատաբար հանգիստ մնացող Բաքուն փոխել է քաղաքականությունը՝ անցնելով սահմանային իրավիճակը մշտապես թեժ պահելու գործողությունների: Ի դեպ` հիշեցնենք, որ Բաքվի քաղաքականության նման փոփոխության հետ կապված դեռ շաբաթներ առաջ էինք ենթադրություն հայտնելու առիթ ունեցել: Դա նախ զգացվեց Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հայտնի հանդիպումից հետո Մամեդյարովի արած հայտարարությունից, որ կարելի է սահմանային լարվածության պարագայում էլ բանակցել: Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց Կապանից Հադրութ ավտոմայրուղի կառուցելու որոշման առկայության մասին, Մամեդյարովի հայտարարությունը տեղափոխվեց գործնական դաշտ. եղան սպանվածներ եւ վիրավորներ: Եվ եթե պարզվի, որ Արայիկին էլ մեր գոտուց են առեւանգել, ապա կնշանակի, որ Փաշինյանի ստեփանակերտյան հայտնի հայտարարությունից հետո, թե՝ «Արցախը Հայաստանն է եւ վերջ», Բաքվի այդ քաղաքականությունը ստանում է երկարաձգված բնույթ: Եվ այդ մասին ակնարկում է ոչ միայն Արայիկի դեպքը. սահմանային կրակոցները շարունակվում են, այդ թվում՝ նաեւ բուն ՀՀ-ի տարածքների ուղղությամբ, եւ նախօրեին ունեցանք եւս մեկ վիրավոր: Իսկ այս սրացումները հերթական անգամ հանրային քննարկման թեմա դարձրին պարբերաբար շրջանառության վերադարձող հարցը՝ կլինի՞ նոր պատերազմ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՍՏԻՊԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ, ՀԻՄԱ ԷԼԻ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵ՞Լ

 

ԿԼԻՆԻ՞ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ

Ուրեմն՝ կլինի՞ նոր պատերազմ: Եթե Բաքուն, որպես Հայաստանի վերջին խոսք ընկալի Փաշինյանի հիշատակված հայտարարությունը՝ «Արցախը Հայաստանն է եւ վերջ», ինչը ենթադրում է, որ բանակցային հարթակում խոսք անգամ չի կարող լինել մեկ թիզ հող հանձնելու մասին, ապա դա միանգամից մեծ հավանականություն կտա նոր պատերազմին: Բայց ահա նախ դրան հաջորդեց ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը, թե. «Խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հստակորեն արտացոլված է ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթում...»: Ի՞նչ էր դա նշանակում, որ «Արցախը Հայաստանը չէ՞»: Եվ առհասարակ, ո՞րն է ներկայումս մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը. գոնե հրապարակային հարթակում այդ հարցի պատասխանն այդպես էլ չունենք: Հրապարակավ հստակ հայտնի է մեկ բան. Մինսկի խումբը առաջարկել է հակամարտության կարգավորման հստակ մեխանիզմ՝ երեք սկզբունքից եւ վեց կետից բաղկացած: Հաջորդը. ելնելով Մամեդյարովի հրապարակային հայտարարությունից, որը պաշտոնապես ՄԽ-ն չի հերքել, հունիսի կեսերին կայացած վաշինգտոնյան հանդիպմանը ներկայացվել է նաեւ փաստաթղթային փաթեթ՝ կողմերին տալով երկու-երեք ամիս ժամանակ այն քննարկելու եւ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու համար: Բայց թե մեր բանակցողներն ինչ կարծիք ունեն այդ առաջարկի հետ կապված, կրկնում ենք, այդպես էլ վերջնական հստակեցում չկա, ավելի ճիշտ, ունենք միայն երբեմն իրար անգամ 180 աստիճանով հակասող հայտարարություններ: Նույն օրինակը. Փաշինյանն ասում է՝ «Արցախը Հայաստանն է», ՀՀ ԱԳՆ-ն էլ անմիջապես ավելացնում է, թե՝ «Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ»: Եվ անգամ ԱԳ նախարար Մնացականյանը, նախօրեին պատասխանելով լրագրողներին, էլի հստակեցում չմտցրեց. «Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հստակ ձեւավորեց այն, ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ավելացնելու որեւէ նոր բան չկա: Այդ ամենն ասվեց Ստեփանակերտում: Մեր՝ Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության մեջ նույնպես վերահաստատվեց այն, ինչ ասվել էր Ստեփանակերտում... Ես կարող եմ հավելել, որ մեր կողմից մտադրություն չկա որեւէ կերպ շեղվելու այն դիրքորոշումներից, այն մոտեցումներից, որոնք վերաբերում են խաղաղ կարգավորմանը եւ բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու հանձնառությանը»:

«ԲՈԼԹՈՆ-ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ»

Բայց եթե հրապարակավ այդպես էլ հստակ ոչինչ չի ասվում ՄԽ-ի այդ առաջարկի հանդեպ մեր պաշտոնական դիրքորոշման մասին, ապա դժվար չէ կռահել, որ փակ բանակցային սեղանի շուրջ պատկերն այլ է: Ընդ որում, նույն հարցուպատասխանի ժամանակ Մնացականյանի մեկ այլ հայտարարություն, բանակցությունների հետ կապված, որոշ մտորումների տեղիք տալիս է: Այսպես, նախարարի խոսքով. «Հիշում եք, որ վերջին հանդիպումը կայացել էր երկու ամիս առաջ՝ հունիսին: Դրանից առաջ կայացել էր ապրիլին, դրանից առաջ՝ մարտին, դրանից առաջ՝ հունվարին, եւ այս դինամիկան պահպանվում է: Իրականում, ես առիթ ունեցել եմ ասելու, որ, այո՛, նախատեսվում է սրա շարունակութունը... Ինչ վերաբերում է ժամկետներին, նորից պետք է խնդրեմ՝ մի փոքր համբերությամբ լցվեք, որովհետեւ ես շատ սկզբունքային եմ համարում այն, որ հանդիպման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ համաձայնեցվում է համանախագահների եւ մյուս կողմի հետ: Բայց կարող եմ վստահեցնել, որ այդ գործընթացը շարունակական է»: Իհարկե, էլի ոչ մի կոնկրետացում: Բայց ահա Մնացականյանի ներկայացրած բանակցային դինամիկան, այսինքն, որ մինչ այս միջինը երկու ամիսը մեկ եղել է ԱԳ նախարարների հանդիպում, հերթական հանդիպմանը երկար չենք սպասելու: Այն պարզապես կլինի այդ միջինից մի փոքր ուշ, բայց էլի, Մամեդյարովի ասած, երկու-երեք ամսվա տրամաբանության մեջ: Ընդ որում, դա նաեւ ակնարկում է, որ բացի այդ ժամանակացույցից, Մամեդյարովի մյուս հայտարարությունը՝ կապված ՄԽ-ի ներկայացված փաթեթին, պատասխան տալու հետ ուժի մեջ է: Եվ եթե Մնացականյանն ասում է, որ պետք է միայն տեխնիկապես համաձայնեցնել հանդիպման օրը, դա նաեւ նմանվում է ակնարկի, որ ունի նաեւ ՄԽ-ի առաջարկի հետ կապված պատասխանը: Իսկ հրապարակային հիշատակված բոլոր հակասություններն ընդամենը խոսում են այն մասին, որ այդ պատասխանը պարզապես հանրությանը ներկայացնել անցանկալի է համարվում: Հիշեցնենք նաեւ, որ ՄԽ-ի այդ վեց կետերի թվում են որոշ տարածքների վերադարձն ու խաղաղարար ուժերի տեղակայումը՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման: Եվ քանի դեռ բանակցային գործընթացն այս ուղղությամբ ինչ-որ կերպ առաջ է գնում, Բաքվում ունեն հույսեր, որ չանելով որեւէ հստակ զիջում, կարող են տարածքներ ստանալ, ապա գործնականում բացառվում է, որ գնան նոր մասշտաբային պատերազմի ուղղությամբ: Առավել եւս, որ օրերս կայացած կասպյան երկրների վարչապետների հերթական հանդիպմանը նման մեսիջ է կրկին անգամ ստացվել ՌԴ-ից՝ հարավկովկասյան հարթակում անկառավարելի լարվածությունը, այն է՝ մեծ պատերազմն անթույլատրելի է: Սակայն Բաքվի համար սահմանային իրավիճակի սրումն այլ բան է, դա հավելյալ ճնշում է հայաստանյան իշխանական վերնախավի վրա, նկատի ունենալով, որ ամեն մի միջադեպը, զոհը եւ վիրավորն ուղղակի հարված է Փաշինյանի վարկանիշին, հաշվի առնելով, որ որքան նրա ներքին դիրքերը թուլանան, զուգահեռաբար այդքան էլ կթուլանա արտաքին ճնշումների հանդեպ նրա դիմադրողականությունը:

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՐԴ ԽՆԴԻՐՆ ԱՌԱՋ ՏԱՆՈՂԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԼԻՆԵԼ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА