o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է խոստացել Ուրուգվայի փոխնախագահը Կարո Փայլանին

16.08.2019 01:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչ է խոստացել Ուրուգվայի փոխնախագահը Կարո Փայլանին

Շարունակվում է Թուրքիայի մեջլիսի պատգամավորներ ազգությամբ հայ ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻ եւ ԵՓՐՈՒ ԿՅՈՒՆԱՅԻ պաշտոնական այցը Ուրուգվայ: Նրանք հանդիպումներ են ունեցել տեղի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամների հետ, ապա նաեւ ընդունելության արժանացել Ուրուգվայի փոխնախագահի՝ տիկին ԼՈՒՍԻԱ ԹՕՓԱԼՍՔԻԻ կողմից:

Ազգային ժողովը կառավարության հետ կքննարկի, թե ինչու է գաղտնի բարձրացրել նախարարների աշխատավարձը

Հանդիպման ժամանակ պատգամավորները բավական օգտակար եւ հետաքրքիր զրույց են ունեցել, որի գլխավոր թեման եղել է Թուրքիայում մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների առկա վիճակը: Ուրուգվայի փոխնախագահն իր երկրի կառավարության անունից խոստացել է աջակցել այն ազգային փոքրամասնություններին, որոնց իրավունքները ոտնահարվում են:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության խորհրդական ՍԵՎԱՆ ՏԷՄԻՐՃԻՕՂԼԻՆ, Արժանթինի Հայ Կեդրոնի նախագահ ԳԱՐԼՈՍ ՎԱՐԴԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ Լատինական Ամերիկայում Քյուրդիստանի Ազգային Խորհրդարանի ներկայացուցիչ ՄԵԼԻՔԷ ԵԱՇԱՐԸ:

Ի դեպ, Թուրքիայից ժամանած պատվիրակությունն Ուրուգվայում հանդիպում է ունեցել նաեւ Ուրուգվայի խորհրդարանի Ազգային խմբակցության հետ:

Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար. Գևորգ Գևորգյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА