o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Սուրբ Պատարագից մինչեւ ավանդական խմիչքի համտեսում. Կարո Փայլանն արժանացել է Մոնտեվիդեոյի հայ գաղութի ջերմ ընդունելությանը

16.08.2019 01:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Սուրբ Պատարագից մինչեւ ավանդական խմիչքի համտեսում. Կարո Փայլանն արժանացել է Մոնտեվիդեոյի հայ գաղութի ջերմ ընդունելությանը

Մոնտեվիդեոյի հայ գաղութի ջերմ ընդունելությանն են արժանացել Թուրքիայի մեջլիսի պատգամավորներ ազգությամբ հայ ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ եւ ԵՓՐՈՒ ԿՅՈՒՆԱՆ, որոնք մասնակցել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՀԱԿՈԲ արքեպիսկոպոս ԳԼԸՆՃՅԱՆԻ կողմից մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը: Այնուհետեւ պատգամավորները ծաղիկներ են խոնարհեցրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի առջեւ եւ մասնակցել իրենց պատվին տրված ընդունելությանը:

Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Պատգամավորներն այցելել են տեղի հայկական բոլոր հաստատությունները. Նուպարյան վարժարան, Վռամյան ակումբ, Հայ Ազգային կեդրոն եւ Հնչակյան Հայ Տուն: Ամեն տեղ նրանց ընդունել են անմիջական եւ մեծ ոգեւորությամբ, ջերմ կապ է ստեղծվել հյուրերի եւ տեղացիների միջեւ: Թուրքիայից ժամանած պատգամավորներին ընկերակցել է խորհրդական ՍԵՎԱՆ ՏԷՄԻՐՃԻՕՂԼԻՆ:

Թուրքիայից ժամանած հյուրերը եղել են նաեւ Փլասա Արմենիայում (Հայկական հրապարակ) եւ դիտել «Շիրազ եւ Գայանե» հայկական պարախմբերի փորձերը: Այցի շրջանակում պատգամավորները հյուրընկալվել են «Արաքս» եւ «Կոմիտաս» հայկական երկու ռադիոկայաններում, ինչպես նաեւ հարցազրույց են ունեցել Ուրուգվայի հեռուստատեսությամբ եւ խոսել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ներկա իրավիճակի եւ մարդու իրավունքների մասին՝ զրույցն ամփոփելով ժողովուրդների միջեւ խաղաղության եւ եղբայրության պատգամով:

«Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք...». հերոսի մայրը՝ վարչապետի կնոջը

Տեղի հայերը նշում են, որ շատ հաճելի եւ յուրահատուկ օր են անցկացրել հյուրերի հետ, նույնիսկ փորձել են Ուրուգվայի ավանդական խմիչքը՝ «մաթե»-ն: Ի դեպ, հավելենք, որ Թուրքիայի մեջլիսի պատգամավորների լատինամերիկյան այցի շրջանակում նրանց ընկերակցում են Արժանթինի Հայ Կեդրոնի նախագահ ԳԱՐԼՈՍ ՎԱՐԴԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, Լատինական Ամերիկայում Քյուրդիստանի Ազգային Խորհրդարանի ներկայացուցիչ ՄԵԼԻՔԷ ԵԱՇԱՐԸ եւ մարդաբան ՄԵՀՄԷՏ ՏՈՂԱՆԸ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА