o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Oդաչուներին Կրեմլում հերոս են համարում». Պեսկովը՝ A321-ի օդաչուներին պարգևատրելու հարցին ի պատասխան

15.08.2019 20:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Oդաչուներին Կրեմլում հերոս են համարում». Պեսկովը՝ A321-ի օդաչուներին պարգևատրելու հարցին ի պատասխան

Կրեմլում մեկնաբանել են Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի հետ կապված միջադեպը և հայտարարել, որ օդաչուներին ամենակարճ ժամկետներում կպարգևատրեն, գրում է ria.ru-ն:

«Հնարավոր եմ համարում». Դավիթ Տոնոյանը՝ իր պաշտոնանկության մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետական պարգևները շնորհվում են երկրի ղեկավարի հրամանագրով:

«Երբ հերոսները ներկայացվեն պարգևների, սեղմ ժամկետներում կկատարվեն անհրաժեշտ ընթացակարգերը, դրանում ոչ մի կասկած չկա, և նրանք կպարգևատրվեն»,- հայտնել է Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ օդաչուներին Կրեմլում հերոս են համարում:

«Եկեք շնորհավորենք միմյանց, շուտափույթ ապաքինում մաղթենք նրանց, ովքեր տուժել են, և շնորհավորենք այն հերոս օդաչուներին, որոնք ինքնաթիռի վայրէջքի շնորհիվ մարդկային կյանքեր են փրկել»,- ասել է նա:

Լրագրողները նաև խնդրել են նրան մեկնաբանել հաղորդագրություններն այն մասին , որ «Ժուկովսկի» օդանավակայանի մոտակայքում գտնվում է ապօրինի աղբանոց, որն էլ շատ թռչունների է գրավում,  և որոնց երամին էլ բախվել էր ինքնաթիռը, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել էին:

Հարցին ի պատասխան մամուլի խոսնակը փոխանցել է, որ պատահարի բոլոր գործոնները պարզ կդառնան հետաքննությունից հետո, որը խոստանում է օպերատիվ լինել, քանզի ինքնաթիռի «սև արկղերը» պահպանվել են:

«Ամեն ինչ ունի իր ընթացակարգը: Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել պատճառների մասին»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավում հայեր են եղել:

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: 

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА