o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաստատվել է՝ որ սննդակարգն է օգտակար 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում

15.08.2019 17:48 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հաստատվել է՝ որ սննդակարգն է օգտակար 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում

Սննդակարգում սպիտակուցների եւ ճարպերի բարձր պարունակության դեպքում ածխաջրերի նվազեցումը լավացնում է գլիկեմիայի հսկողությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ: Այս մասին վկայում են Բիսպեբերգի մանկական հիվանդանոցի մասնագետների եւ Օրխուսի եւ Կոպենհագենի համալսարանների աշխատակիցների համատեղ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Diabetologia ամսագրում:

Կանաչ թեյը կարող է օգտակար լինել վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարում

Հետազոտությանը մասնակցել է Բիսպեբերգի մանկական հիվանդանոցից 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող 28 հիվանդ, որոնց հետեւել են 12 շաբաթվա ընթացքում: 6 շաբաթվա ընթացքում կամավորները ստանդարտ դիաբետիկ դիետա են պահել, ապա փոխել են սննդակարգը՝ նվազեցնելով ածխաջրերի քանակը, բարձրացնելով սպիտակուցների քանակն ու չափավոր բարձրացնելով ճարպերի քանակը:

Պարզվել է, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում գլիկեմիայի հսկողությունը լավանում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման հաշվին, այդ թվում՝ երկարաժամկետ հեռանկարով: Բացի այդ, գրանցվել է ճարպերի մետաբոլիզմի վրա տվյալ սննդակարգի բարենպաստ ազդեցությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА