o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրճն առանց շաքարի օգուտ չի բերում օրգանիզմին. գիտնականներ

15.08.2019 17:28 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սուրճն առանց շաքարի օգուտ չի բերում օրգանիզմին. գիտնականներ

Իսպանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե արդյոք սուրճն օգտակար է օրգանիզմին: Պարզվել է, որ թարմացնող ըմպելիքն առանց շաքարի որևէ դրական ազդեցություն չի ունենում ուղեղի վրա:

Սուրճը, գազավորված ըմպելիքները, արմավենու յուղը. ո՞ր մթերքներն են կալցիումը դուրս բերում օրգանիզմից

Փորձի ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են 40 մարդու օրգանիզմի ֆիզիկական վիճակը: Առաջին հերթին ուշադրություն է դարձվել ուղեղի աշխատանքին և կոֆեինի ազդեցությանը նյարդային կենտրոնների վրա: Նյարդավիրաբույժներն ուսումնասիրել են օրգանի գործունեությունը և եկել այն եզրակացության, որ թարմացնող ըմպելիքը չի ազդում մարդկանց վրա, եթե այն առանց շաքարի է: Սուրճը միայն գլյուկոզայի հետ կարող է օգնել բարձրացնել արտադրողականությունը, կենտրոնացնել ուշադրությունը, բարելավել հիշողությունը, ինչպես նաև խթանել ճանաչողական ունակությունները սթրեսային իրավիճակում: Եթե սուրճը քաղցր չէ, ապա ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում: Ելնելով դրանից, գիտնականները նշում են, որ գլյուկոզան կարևոր բաղադրիչ է, և առանց դրա սուրճն անօգուտ է: Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են մեծ քանակությամբ կոֆեինի և շաքարի օգտագործման վնասակար հետևանքների մասին: Դա կարող է բազմաթիվ հիվանդություններ հրահրել, ներառյալ սրտանոթային համակարգի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА