o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շենգավիթի թաղաապետարանը` Լֆիկի գովազդային գործակալի դերում

15.08.2019 17:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շենգավիթի թաղաապետարանը` Լֆիկի գովազդային գործակալի դերում

Շենգավիթի թաղապետարանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով մի հայտարարություն է տարածել, որով «Ալեքս տեքսիլ» ընկերության համար կարող-բանվորուհիներ է փնտրում։

«Ալեքս տեքստիլը», հիշեցնենք, պատկանում է նախկին իշխանության կարկառուն օլիգարխներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին, որը միաժամանակ նոր իշխանությւոնների կողմից մերժված ՀՀԿ-ի պատգամավորներից էր։

Նիկոլ Փաշինյանը՝ գովազդային վահանակի մասին

Ալեքսանյանի աստեղային ժամը, սակայն, այսօր էլ չի խամրել։ Նա հիմա էլ նոր իշխանությունների կողմից է համարվում սիրելի օլիգարխ, այնքան սիրելի, որ նորերը ամբողջ թիմով լծվել են Ալեքսանյանին պատկանող ընկերությունները գովազդելով։

Ահավասիկ՝ Շենգավիթի թաղապետարանի պաշտոնական էջի այս հայտարարությունը, որով պետական մակարդակով «Ալեքս տեքստիլի» համար աշխատող են փնտրում։ Փաստորեն, Շենգավիթի թաղապետարանի բանն ու գործը Լֆիկի ընկերությունները գովազդելն ու դրանց համար բրոքերություն անելն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА