o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում

15.08.2019 14:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում։ Ակնկալում եմ Փաշինյանի կառավարության ամենայուրահատուկ կադրի՝ նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։ Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ, կամ առնվազն կեսը՝սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։

Մինչդեռ ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել,որը վաղուց ուժի մեջ է և ոչ թե ձևի համար, այլ մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով։ Այն պարտադիր է բոլորի համար,իսկ եթե ոմանք ուսանողների առաջ դնում են ապօրինի գումարային պահանջ կոնկրետ սպառնալիքով, դա արդեն շորթման տպավորություն է թողնում։

Ընդգծում եմ, որ դիմել են ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր մարդ՝նշելով կոնկրետ տվյալներ։ Հատուկ նշում են,որ այս խնդիրը լուծվելու է ուզեք, թե չուզեք, ստիպելու՜ եմ մինչև բոլոր ուսանողների մոտ հարցը կարգավորվի։

Հերիք եղավ ձևականությունների՜։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА