o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի. Ռուստամ Բադասյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

15.08.2019 14:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի. Ռուստամ Բադասյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Ինձ վրա որեւէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Կամքը» մեկ տարեկան է

Նա նաեւ չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ պատգամավորների մեծ մասը դեմ է կոնվենցիայի վավերացմանը. «Որտե՞ղ եք դուք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի, էդ ինչ սոցհարցում է պատգամավորների դիրքորոշումների: Ես որեւէ բան չգիտեմ, ես գիտեմ, որ մենք քննարկումները շարունակում ենք: Իմ վրա որեւէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Իմ նշանակումը դեռեւս եղել է բոլորդ գիտեք՝ երբ, դեռեւս հունվարից կառավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառում է, որը համընկել է իմ նշանակումից հետո», - ասաց Բադասյանը:

Հարցին, թե արդյոք չվավարեցանելու դեպքում հրաժարական կտա, Բադասյանն ասաց. «Ինչի՞ պիտի հրաժարական տամ չվավերացման դեպքում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА