o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոլեգիայի նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեում

15.08.2019 12:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Կոլեգիայի նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում կայացել է կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների և կայազորային քննչական բաժինների պետերը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունների պետերի տեղակալները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականները:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել

Ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքները, վերլուծվել  բացասական և դրական ցուցանիշները։ Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված խախտումները վերացնելու և նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Լավագույն ցուցանիշներ արձանագրած մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են գերատեսչական պարգևներով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА