o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ անկյունաքարային է անընդհատ շեշտվող արտահայտությունը՝ Աշոտյանի վարորդը, օգնականը»

15.08.2019 11:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ անկյունաքարային է անընդհատ շեշտվող արտահայտությունը՝ Աշոտյանի վարորդը, օգնականը»

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քաղաքական երկրաշարժ է լինելու». Արմեն Աշոտյանի հարցազրույցը 5TV-ին

– Արմեն Աշոտյանի օգնականի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը (ձերբակալում) և ՀՔԾ-ի կողմից տարածած հայտարարությունը շարունակում են իրավական պետության և օրենքի գերակայության համատարած խախտումների արդեն սովորական դարձած շղթան: Չեմ անդրադառնում այն հարցին, թե որքանով է արդարացված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար ազատությունից զրկելու որոշումը մինչդատական վարույթում, սակայն խոսքն ամենևին այլնի մասին է: ՀՀ Քր. Դատ. Օրենսգրքի համաձայն՝ ձերբակալման անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի հստակ օրենքով թվարկված դրույթների շրջանակներում: Այդ դրույթներից որևէ մեկը չի հիմնավորում Ա.Բարսեղյանին ձերբակալելու անհրաժեշտությունը: Ավելին, քրեական գործը հարուցված է բավականին վաղուց, ինչը բացառում է նաև անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալումը: Ուշագրավ է նաև այն, որ հաղորդագրությունը ամբողջությամբ <<նվիրված>> է ենթադրյալ հանցագործությանը ենթադրյալ օժանդակած անձին և նրա ձերբակալությունը որպես <<ձեռքբերում>> ներկայացնելուն: Արարքի որակման հիմնավորվածությունը պարզ կլինի գործի քննության ընթացքում, դրան դեռ չանդրադառնանք, առայժմ միայն արձանագրենք, որ ՀՔԾ-ի համար տնտեսական ենթադրյալ հանցագործությանը ենթադրյալ օժանդակած անձին հասարակությունից մեկուսացնելը խիստ անհրաժեշտ գործողություն է:
Հ.Գ.1 Վատագույնն այն է, որ ՀՔԾ-ի կողմից հարկադրանքի միջոցը, նույն չհիմնավորվածությամբ կարող է վերածվել խափանման միջոցի (կալանք): Հուսանք իրավական այսպիսի աբսուրդի չենք հասնի:
Հ.Գ. 2 ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ անկյունաքարային է հանդիսանում անընդհատ շեշտվող արտահայտությունը՝ Ա. Աշոտյանի վարորդը, օգնականը…:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА