o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Boeing-ի ինքնաթիռների մատակարարումներն ընթացիկ տարում կրճատվել են 38 տոկոսով. WSJ

14.08.2019 22:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Boeing-ի ինքնաթիռների մատակարարումներն ընթացիկ տարում կրճատվել են 38 տոկոսով. WSJ

Boeing ընկերությունն ընթացիկ տարվա յոթ ամսում պատվիրատուներին 38 տոկոսով պակաս մարդատար ինքնաթիռներ է մատակարարել, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում, եւ այդ ցուցանիշով զիջել է Եվրոպայի Airbus ավիաշինական կորպորացիային: Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը:

Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին բեռնատարում

Հրատարակության տվյալներով՝ Boeing-ն այս տարվա հունվարից մինչեւ հուլիս պատվիրատուներին մատակարարել է 258 ինքնաթիռ, 2018 թվականի նույն ժամանակամիջոցում՝ 417:

Airbus կորպորացիան նույն ժամանակահատվածում մատակարարել է 458 ինքնաթիռ եւ ընթացիկ տարվա արդյունքներով պետք է գերազանցի իր գլխավոր մրցակցին եւ դառնա աշխարհի խոշորագույն ավիաշինական ընկերությունը:

Թերթն ուշադրություն է հրավիրում, որ Boeing-ը հինգերորդ ամիսը շարունակ Boeing 737 MAX-ի ոչ մի պատվեր չի ստանում:

Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո: Մարտի 10-ին Եթովպիայում կործանվեց Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, ինչի հետեւանքով զոհվեց 157 մարդ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվեց 189 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА