o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճապոնիայում տապից 23 մարդ է մահացել, 13.000-ը՝ հոսպիտալացվել

14.08.2019 20:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնիայում տապից 23 մարդ է մահացել, 13.000-ը՝ հոսպիտալացվել

Ճապոնիայում առնվազն 23 մարդ է մահացել, եւս գրեթե 13 հազարը ջերմահարվածներով հոսպիտալացվել անցյալ շաբաթվա ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում է արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները:

Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 3 հազար մարդ գիշերել է օդանավակայանում

Նշվում է, որ անցած յոթ օրվա ընթացքում ամբողջ Ճապոնիայում ջերմահարվածներով հոսպիտալացվել է ընդհանուր առմամբ 12.751 մարդ: Ճապոնիան շարունակում է տառապել ուժասպառող տապից, որը հաստատվել է երկրի ամբողջ տարածքում:

Որոշ տարածաշրջաններում ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի 39 աստիճանի:
Տուժածների եւ մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք հաճախ տանը չեն միացնում օդորակիչները խնայողության նպատակով: Երկրի իշխանությունները երկրի բնակչությանը հորդորում են փողոց դուրս գալ գլխարկով, ավելի շատ հեղուկ խմել եւ երկար ժամանակ չգտնվել արեւի տակ:

Անցյալ տարի սաստիկ շոգի եւ ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով Ճապոնիայում մահացել է ավելի քան 150 մարդ, տասնյակ հազարավորները հայտնվել են հիվանդանոցներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА