o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սանիթեքը» բազմիցս նամակներով դիմել է վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան

14.08.2019 18:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
«Սանիթեքը» բազմիցս նամակներով դիմել է վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում ասված է.

««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին, քաղաքապետի արձագանքները բավարար էին:

Տիկնայք և պարոնայք, ձեր բոլոր հայտարարություններն ու գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին. Armenia First

Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է:

Հայտնում ենք մեր համաքաղաքացիներին, որ չնայած «Սանիթեք»-ն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ էր՝ ընկերությունը առաջիկայում կրկին մեկ անգամ ևս հանդես կգա և կետ առ կետ կանդրադառնա երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА