o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կրկին Ստամբուլյան Կոնվենցիայի մասին, թերևս վերջին անգամ»

14.08.2019 17:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Կրկին Ստամբուլյան Կոնվենցիայի մասին, թերևս վերջին անգամ»

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր ԱՆՆԱ ՄԿՐՉՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել. «Голодание спасет вашу жизнь»

– Կարծում եմ սխալված չեմ լինի եթե ասեմ՝«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան ամենաքննարկված միջազգային փաստաթղթերից մեկն էր: Քննարկումների լայն ալիքը պայմանավորված էր մի քանի գործոններով: Իհարկե քննարկման դիտանկյուններն ու նպատակները տարբեր էին՝ բաժանվելով երկու հիմնական կողմերի: Այսօրվա իշխանությունների համար այդ բուռն քննարկումները հնարավորություն ստեղծեցին որոշ ժամանակով մոռացության տալ երկրի իրական մարտահրավերներն ու օրհասական լուծում պահանջող խնդիրները: Մյուս կողմից, հասարակության կողմից հակազդեցության ալիքը, թերևս, ավելի ազնիվ մղումներ ուներ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, իշխանական շրջանակներում որոշել են հետաձգել Կոնվենցիայի վավերացման գործընթացը և այն թողնել ավելի հարմար պահի, հետագայում գործընթացն ավելի անաղմուկ կազմակերպելու համար: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, օտարերկյա գործընկերներն իշխանություններին տրվել են այդ քարտ-բլանշը, սակայն դեռ անհայտ է փոխարենն ինչ են պահանջել:
Այնուամենայնիվ, ունենք այն ինչ ունենք՝ հերթական «որակյալ» կազմակերպված թեմա, որը պարզից էլ պարզ էր, որ չի կարող պսակվել հաջողությամբ:

Հ.Գ. Հանուն ազնվության պետք է նշեմ, որ չեմ բացառում նաև այսօրվա իշխանության շրջապատում մարդկանց գոյությունը, ովքեր ընդդիմացել են այս փաստաթղթի ընդունմանը, ինչը ևս կարող էր ազդեցություն ունենալ Կոնվենցիայի ընդունումը հետաձգելու գործոնների վրա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА