o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նատալյա Օրեյրոն եւ Ռիտա Օրան Սոչիում ելույթ կունենան «Նոր ալիքում»

14.08.2019 14:09 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Նատալյա Օրեյրոն եւ Ռիտա Օրան Սոչիում ելույթ կունենան «Նոր ալիքում»

Երգչուհիներ Նատալյա Օրեյրոն եւ Ռիտա Օրան Սոչիում ելույթ կունենան «Նոր ալիքում»: Այդ մասին հայտնել Է sochi.com. պորտալը: Աստղերը կդառնան երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթի հատուկ հյուրերը:

Ամալ Քլունին բաց է թողել արքայադուստր Եվգենյայի հարսանիքը կանանց համաժողովում ելույթ ունենալու համար

Օրեյրոն կերգի օգոստոսի 25-ին՝ Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոյի ժամանակ: Օրան իր հիթերը կկատարի օգոստոսի 29-ին՝ ստուգատեսի փակմանը: Ծրագրում նաեւ հայտարարված են ռուսաստանցի հայտնիները՝ Ֆիլիպ Կիրկորովը, Անի Լորակը, Լեոնիդ Ագուտինը, Սվետլանա Լոբոդան եւ ուրիշներ: Առաջին մրցութային օրը՝ օգոստոսի 26-ին, մասնակիցները կկատարեն Ալլա Պուգաչովայի երգերը, որի 70 տարին լրացել Է այս տարի: Միջոցառումն անցկացվելու Է օգոստոսի 24-ից մինչեւ 29-ը՝ Օլիմպիական ավանի New Wave Hall դահլիճում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА