o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մասնագետները հայտնել են քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների կանխարգելման համեղ միջոցի մասին

14.08.2019 12:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մասնագետները հայտնել են քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների կանխարգելման  համեղ միջոցի մասին

Ֆլավոնոիդներով (բուսական պիգմենտներով) հարուստ մթերքների գործածումը կօգնի օրգանիզմը պաշտպանել քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների զարգացումից:

Էդիթ Քոուենի համալսարանի (Ավստրալիա) հետազոտողները 23 տարի շարունակ ուսումնասիրել են ավելի քան 53 հազար մարդու սննդակարգը: Պարզվել է, որ նրանք, ովքեր գործածել են օրական 500 միլիգրամից ոչ պակաս ֆլավոնոիդներ, հազվադեպ են մահացել քաղցկեղի կամ սրտի հիվանդությունների հետեւանքով, ընդ որում՝ սա վերաբերել է նաեւ ծխողներին եւ ոգելիցի սիրահարներին:

«Սրտանց փակեցի նրա բերանը, և մեծ հաճույք ստացա». Նուրմագոմեդովը՝ Մաքգրեգորի նկատմամբ տարած հաղթանակի մասին

500 մգ ֆլավոնոիդներ կապահովի մեկ գավաթ թեյը, մեկ նարինջը, 100 գրամ բրոկոլին եւ 100 գրամ հապալասը:

Առայժմ հստակ չէ օրգանիզմի վրա ֆլավոնոիդների բարերար ազդեցության մեխանիզմը, սակայն գիտնականները չեն բացառում, որ դրանք նվազեցնում են բորբոքային պրոցեսների մակարդակը:

Ավելի վաղ ապացուցվել էր դրանց դրական ազդեցությունը մարդու արյունատար անոթների վրա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА