o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գագիկ Սուրենյան. Իրաքից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը

14.08.2019 11:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
 Գագիկ Սուրենյան. Իրաքից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը

Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսօրվանից սկսած մինչեւ օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

«Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». Գագիկ Սուրենյան

Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում եւ Երեւանում, ինչպես նաեւ Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։

Առաջիկա 5 օրերին հովտային եւ նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը»,-նշել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА