o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հին Հռոմի գունեղ տեսիլները Երևանում

14.08.2019 12:38 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հին Հռոմի գունեղ տեսիլները Երևանում

Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերություններն ունեն խոր արմատներ։ Վերջիններիս առնչությունները սկզբնավորվում են դեռևս հինաշխարհյան շրջանից՝ Հռոմեական կայսրության և Մեծ Հայքի թագավորությանգոյության օրոք։ Ի սկզբանե Հանրապետական Հռոմն ու թագավորական Հայքն ունեցել են բարեկամական հարաբերություններ, սակայն Հայոց թագավորների պարթևամետ քաղաքականությունն ու Հռոմի զավթողականության դրսևորումները որոշակի ապակայունացման հիմք հանդիսացան։ Տեղի ունեցավ հակասություններ, որոնք պատերազմական գործողությունների հիմք դարձան։ Արտաշեսյան արքա Տիգրան Մեծի նորաստեղծ հայկական աշխարհակալ տիրակալության դեմ ելած Հռոմը սանձազերծեց հայ-հռոմեական պատերազմը, որից հետո լատինախոս արքաները ծավալեցին իրենց ազեցությունն արևելքում։Հայ-իտալական հարաբերությունները նոր ընթացք են ստանում Բյուզանդական կայսրության օրոք։ 867 թվականին այստեղ հաստատվում է հայկական արքայատոհմ, որը էլ ավելի է սերտացնում երկկողմ հարաբերությունները։ Նոր շրջանում արևմտյան շատ գործիչներ իրենց ստեղծագործություններում մատնանշում են երկու երկրների նմանությունները։ 1918 թվականին Իտալիան ճանաչում է Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը։ Խորհրդային Միությունից անկախանալուց հետո ևս Իտալիան դառնում է ԵՄ անդամ առաջին երկրներից մեկը, որը ճանաչում է ՀՀ անկախությունը։Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մարտի 17-ին՝ Խորհրդային Միության անկումից և մասնատումից հետո: Այսպիսով՝ Թե՛ Հայաստանում և թե՛ Իտալիայում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց նպատակը հանրությանը երկու երկրների բազմադարյա մշակույթին ծանոթացնելն է և երկու երկրների բարեկամությունը վերահաստատելը: Հայ-իտալական մշակութային համագործակցության հիմքում ընկած է համաձայնագիր, որը ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև և ընդգրկում է մշակույթի, կրթության և գիտության բնագավառները: Համաձայնագիրը ստորագրվել է 2005 թվականին, դրանից հետո պարբերաբար թարմացվել է: Խոսենք մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ միջոցառման մասին,որը տեղի ունեցավ Հայաստանի Ազգային Պատկերասրահում:Այսպիսով՝Հայաստանի ազգային պատկերասրահում օգոստոսի 9-ին բացվեց «Հին Հռոմի գունեղ տեսիլները խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսը։ Բացումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի Սփյուռքի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Ազգային Պատկերասրահի  տնօրեն՝ Արման Ծատուրյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան պարոն Վինչենցո Մոնակոն, ցուցահանդեսի համադրող Սաթենիկ Չուգասզյանը:Այն ներկայացնում են Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։ Մի քանի խոսքով ներկայացնենք ցուցահանդեսը:

Երևանում մի քանի մեքենա է այրվել. փրկարարներին հաջողվել է հանգցնել կրակը

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների, խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։ Ցուցադրությունը ներառում է տարատեսակ նյութերի կիրառությամբ ստեղծված խճանկարների պատկերագրական և զարդային հարուստ տեսականի։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված խճանկարների սահմանափակ քանակը,որոնք միայն վերջերս են վերկանգնվել, ընդգրկում է Հանրապետության շրջանից մինչև Վաղ կայսերական դարաշրջանն ընկած ժամանակահատվածը և ներկայացնում է հնագույն աշխարհում օգտագործված բոլոր տեսակների ու տեխնիկաների օրինակներ: Շրջելով ցուցահանդեսով մի ակնթարթ տեղափոխվեցինք Հին Հռոմ ու Հին Աշխարհի ամենահզոր գերտերություններից մեկի՝Հռոմեական կայսրության դարավոր պատմության գիրկը՝ծանոթանալով բոլոր ժամանակների մշակույթի ու քաղաքակրթության հետ:Վերջում նշենք,որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 29-ը։

Գարիկ Ավետիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА