o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էմիլը հարբած էր, դա կվկայեն ներկաներն ու պարեկային ոստիկանները

13.08.2019 22:21 ԻՐԱՎՈՒՆՔ
Էմիլը հարբած էր, դա կվկայեն ներկաներն ու պարեկային ոստիկանները

Iravunk.com-ը գրեց, որ երեկ 22:00-ին <<Կամք>> հասարակական նախաձեռնության երկու ներկայացուցիչներ Գեւորգ Գյուլումյանին եւ Արթուրին բերման են ենթարկել ոստիկանություն, ովքեր մեկ ամիս է ինչ աշխատանքներ են իրականացնում <<Ստամբուլյան>> կոնվենցիայի դեմ կազմակերպված ստորագրահավաք կազմակերպելով: Երեկ Հյուսիսային պողոտայում, մեր աղբյուրի պնդմամբ, նրանց է մոտեցել խմած վիճակում <<Բանակում>> սերիալի դերասան Էմիլը եւ սկսել սադրել եւ վիրավորել ներկաներին, որի արդյունքում սկսվել է հրմշտոց, Էմիլը զանգել է ոստիկանություն եւ նրենք հայտնվել են ոստիկանական բաժանմունքում: 

Բաղրամյան պողոտայում ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկում բնապահպաններին. ակտիվիստին գետնին տապալեցին

Այսօր մամուլում դերասանը հայտնել է, որ <<Կամք>> նախաձեռնության տղաները իրեն հրել են, հարվածել եւ ասել, որ դու կապիկություն էս անում: Սույնի հետ կապված կապ հաստատեցինք տղաներից մեկի՝ Գեւորգ Գյուլումյանի հետ:

- Գեւորգ, դուք Էմիլին ասե՞լ եք, որ նա կապիկությունով է զբաղված: 

- Նման բան չի եղել, ինքն է մոտեցել ու սկսել անտակատ, անիմաստ հարցեր տալ: Ոչ ոք նրան նման բան չի ասել:

- Մոտավոր հիշո՞ւմ եք, ինչպե՞ս սկսվեց խոսակցությունը:

- Նրա անհավասրակշիռ պահվածքից. մեզ հետ տարեց մարդ կար, մոտ 60 տարեկան, նրա հետ խոսում էր ձեռք առնելով ու արհամարհական տոնով: Դա է եղել պատճառներից մեկը, որ մենք նրան զգուշացրել ենք` չափը չանցնել: Ո՞վ է տեսել` երիտասարդ տղան նման տարիքի մարդու հետ «արա, ընգեր ջան» բառապաշարով խոսի:

- Գեւորգ, կա տեղեկություն, որ Էմիլը խնիչքի ազդեցության տակ է եղել, ճի՞շտ է արդյոք դա:

- Այո: Նա հարբած էր: Դա կփաստեն թե' ներկաները, թե' պարեկային ոստիկանները, թե' հետաքննիչը:

- Իսկ ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ Էմիլը դիմեց ոստիկանութուն:

- Վիրավորեց տղաներին, ծխախոտը նետեց մեզ վրա (չդիպավ), որից նյարդայանացանք ու նրան փորձեցինք հեռու տանել: Ձեռքից բռնեցի ու հրեցի հետ, ընկավ: Ոտքի կանգնեց ու զանգեց ոստիկանություն: Նրան ոչ ոք չի խփել: Եթե խփեինք, այն էլ երեք հոգով, նա ի վիճամի չէր լինի ո'չ այդ պահին ոստիկանություն զանգելու, ոչ էլ հաջորդ օրն իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելու:

Ա. Հ.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА