o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ

13.08.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ

Արցախի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հունիսին 2018թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնաճ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

«Հրապարակ». Արցախի ԱԺ նախագահը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել. նա դրական ազդակներ է ստա­ցել ՀՀ իշխանություններից

Նրա խոսքով՝ սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է պարենային ապրանքների գների փոփոխությամբ՝ կապված պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխության հետ: Արցախում 2019թ. հունիսին 2018թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.1 %:

2019թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.7 %, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 102.6 %, ոչ պարենային ապրանքներինը` 100.1 %, ծառայությունների սակագներինը՝ 98 %:

2019թ. հունիսին, 2018թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 0.1 % գնաճի պայմաններում գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3 % գնանկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА