o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քիչ առաջ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլլխավոր հաշվապահը

13.08.2019 19:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Քիչ առաջ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլլխավոր հաշվապահը

Քիչ առաջ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Այս մասին  տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական բաժինը:

Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, հասկանում եմ` նրա սիրտը «Lydian» ընկերության բաժնետոմսերում է. Փոստանջյան

«Երկուսն էլ որպես կասկածյալ ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու համար»,-տեղեկացրեցին ՔԿ լրատվական բաժնից։

Նշենք, որ քրեական գործը  հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Քրեական գործը քննվում է Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА