o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, դա բարոյական չէ․ ՍԴ անդամ

13.08.2019 21:16 ԻՐԱՎՈՒՆՔ
Չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, դա բարոյական չէ․ ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ Ալվինա Գյուլումյանը բարոյական չի համարում հրաժարականի դիմաց Կառավարության առաջարկած պայմանը՝ հեռանալ Սահմանադրական դատարանից, բայց շարունակել ստանալ աշխատավարձ, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Գյուլումյանը:

Քննչական կոմիտեն՝ զինծառայող Ա. Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին

«Նման ձևով հրաժարական ես երբևէ չեմ փորձում տալ։ Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, ես ամբողջ կյանքում աշխատել և նոր ստացել եմ։ Ես չեմ կարող նայել այն 100 հազար դրամ ստացողի աչքերի մեջ, որը ինձ ոչինչ չանելու համար պետք է վճարի 700 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկ պետք է վճարի, որ ինձ դրա համար վճարեն»,- նշեց ՍԴ անդամը։

Արդարադատության նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Իրավաբանների շրջանում հատկապես բուռն քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի եզրափակիչ և անցումային դրույթը, ըստ որի՝ եթե 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական տա, անկախ նրա տարիքից կպահպանվեն հրաժարականի պահին ստացած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը:

Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը որպես ճգնաժամային գնահատած Վահե Գրիգորյանն էլ, որպես իրավիճակի լուծում իր հայտնի նամակում առաջարկել էր այս տարբերակը: Գյուլումյանը պնդում է՝ ճգնաժամ չկա, բնականոն հունով աշխատում են, ենթադրեց՝ իր գործընկերներն էլ այս պայմանով չեն հեռանա․

«Համենայն դեպս, ենթադրում եմ, որ իմ գործընկերները պակաս բարոյական չեն քան ես»։

Իշխանության ընդդիմախոսները այս դրույթը որակում են նախկին իշխանությունների օրոք ձևավորված ՍԴ կազմին առաջարկված առևտուր, կաշառք: Արդարադատության նախարարությունը երեկ արձագանքել է այս որակումներին՝ հղում անելով Հունգարիայի, Լեհաստանի, Դանիայի, Բելգիայի և այլ երկրների փորձին։

«Նույն Լեհաստանի պարագայում Եվրոպական միության դատարանը գտավ, որ Լեհաստանի իշխանությունները սխալ են վարվել», – ընդգծեց ՍԴ անդամ Գյուլումյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА