o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանում փիղը, տան խոհանոցից եկող ճաշի բույրն առնելով, շարժվել է տան ուղղությամբ և ոտնատակ տալով սպանել 11-ամյա աղջնակին

13.08.2019 18:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդկաստանում փիղը, տան խոհանոցից եկող ճաշի բույրն առնելով, շարժվել է տան ուղղությամբ և ոտնատակ տալով սպանել 11-ամյա աղջնակին

Հնդկաստանում փիղը տներից մեկի խոհանոցից եկող ճաշի բույրն առնելով՝ շարժվել է տան ուղղությամբ և ոտնատակ տալով սպանել 11-ամյա աղջնակին, գրում է Daily Mail-ը:

Քաղաքացին, որը սպառնացել էր սպանել Հրանտ Դինքի կնոջը, կալանավորվել է

Հնդկաստանի արևելքում գտնվող Մաջկերա Պահանթոլի գյուղում բնակվող աղջնակը՝ Ամրիտա Թիրքին, դեպքի օրը ծնողների հետ եղել է իրենց տանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հարևան անտառից երեք փղեր մտել են գյուղ, և նրանցից մեկը, առնելով խոհանոցում եփվող կերակուրի բույրը, շարժվել է տան ուղղությամբ:

Երբ կենդանին փորձել է կոտրել խոհանոցի պատը, ընտանիքի հայրը բաց է արել տան դուռը, որպեսզի ընտանիքը դուրս փախչի:

Գյուղում էլեկտրականության բացակայության և հորդառատ անձրևի պատճառով Ամրիտան չի նկատել հարձակվող կենդանուն և վազել է նրան ընդառաջ:

Փիղը 11-ամյա աղջկան կնճիթով վեր է բարձրացրել, ապա հարվածել գետնին և ոտնատակ տալով սպանել երեխային:

 

An Indian elephant pictured about to charge at another elephant (stock)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА