o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նա գնաց մենակ. Հայ Ավտոկայարան ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը ազատվել է աշխատանքից

13.08.2019 17:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նա գնաց մենակ. Հայ Ավտոկայարան ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը ազատվել է աշխատանքից

Տեւական ժամանակ է ինչ մամուլը թմբկահարում է այն մասին, որ տրանսպորտի ոլորտը գտնվում է կատաստրոֆիկ վիճակում: Հատկապես այն օրից՝ ինչ իմ քայլականները հանգրվանեցին Հայ Ավտոկայարան ՓԲԸ-ում եւ ոլորտը կարգավորող՝ տրանասպորտի նախարարությունում: Հիշեցնենք, որ մամուլը ահազագել էր նաեւ այն մասին ( ինչի մասին փաստել էր նաեւ Գալակտիկա Տրանս-Սերվիսիտնօրեն Շուշանիկ Խարատրյանը), որ Աշոտ Մնացականը, գիծ խլողի համբավ ունեցող վերջինիս տեղակալ՝  Արթուր Ջեյրանյանը, ոլորտը հողին են հավասարեցվում: Մասնավորապես, հարկ է նկատել, որ կոնկրետ Արմավիր -Երեւան գիծ խլողի դերում հանդես են գալիս <<Հայ ավտոկայարանի>> ՓԲԸ-ի ի տնօրեն Ա. Մնացականյանն ու նրա տեղակալ Ջեյրանյանը, իսկ ահա Փարպի-Երեւան փոխադրում իրականացնող գիծը ,Շուշանիկ Խաչատրյանից խլել են ՀՀ տրանսպորտի փոխադրումների վարչության պետ Ա.Կարապետյանի, եւ փոխնախարար Ա.Սիմոնյանի թեթեւ ձեռքերով: Iravunk.com-ը իր նախորդ հրապարակումներում նշել էր, որ տրնասպորտի ոլորտում նոր զարգացումներ են սպասվում, եւ ինչպես ասում են՝ կենացները գնալով <<քաղցրանալու են>>:

«Հրապարակ». Վովային այցելել են ու աշխատանքից զրկվել

Փաստորեն մեր կանխատեսումները, իրենց շատ սպասեցնել չտվեցին. րոպեներ առաջ մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ արդեն իսկ ազատման դիմում է գրել Հայ Ավտոկայարան ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, ինչպես չար լեզուներն են ասում. <<օրենքով>> գիծ խլելու գործում վարպետացած Արթուր Ջեյրանյանը: Սակայն, չհենվելով միայն մեր աղբյուրի ճշմարտացիության վրա, մենք կապ հաստատեցինք Հայ Ավտոկայարան ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանի հետ, պարզելու լուրի իսկությունը, ով զարմացած նկատեց.

- Ճիշտն ասած ինձ մի րոպե առաջ բերեցին դիմումը տվեցին: Ձեզ մոտ ինֆորմացիան ոնց որ ավելի շուտա հասնում, քան իմ մոտ:

- Դե մենք էլ ենք աշխատում: Փաստորեն Դուք հետամուտ եղաք Ձեր խոսքին:

- Ջեյրանյանը դիմում է գրել, ասել եմ, որ գրի:

- Դե դա ենք ասում, էլի…

- Էս պրոցեսը լինելու էր, դեռ լիքը պրոցեսներ կան, որ լինելու են: Ուղղակի ես հիմա իրավունք չունեմ մեկնաբանելու, կներեք:

- Հասկանալի է, իսկ Արմավիրի ավտոկայարանի տնօրենի՝ Լաուրա Մկրտչյանի հետ կապված բազում դժգոհությունները, որոնք որ բարձրաձայնվում են՝ հետամուտ լինելո՞ւ եք, ինչպես, որ եղաք Ջեյրանյանի դեպքում:

- Հավատացեք, բոլոր դժգոհություններին հետամուտ լինում ենք, պարզապես ամեն ինչ իր ժամանակին է լինում, երբ պետք է լինում: Ավտոկայարանի գործերը առաջիկայում լավանալու են, այսքանը:

Հ.Գ. Սա Նոր Հայաստանի թավշյա բեսպրեդելն է եւ վերջ: Մարդը պայքարում է իր իրավունքը իրացնելու համար, իսկ մերօրյա քայլոները պայքարում են օրենքով պայքարող ՀՀ քաղաքացու դեմ: (Խոսքը՝ Գալակտիկա Տրանս Սերվիս ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի մասին է), ով երկար ժամանակ է, ինչ օրենքով պայքարում է իր իրավունքները պաշտպանելու համար: Իսկ թե ստեղծված իրավիճակում, ո՞ւր են նայում նախարար Պապիկյանը եւ օրենքից ու արդարությունից անվերջ բարձրաձայող պարոն Փաշինյանը, դժվար է ասել…

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА