o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով է ԱԺ այն աշխատակիցը ում ինֆարկտ է խփել եւ ինչ պատճառով

13.08.2019 17:13 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ով է ԱԺ այն աշխատակիցը ում ինֆարկտ է խփել եւ ինչ պատճառով

ՖԲ օգտատեր Sofi Karakhanyan-ը իր էջում գրում է. 

ՏԽՐԱՀՌՉԱԿ Անդրանիկ Քոչարյանը գնալով ծաղրի առարկա է դառնում մի շատ պարզ պատճառով․ Ռոբերտ Հայրապետյան

Մանրամասներ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած վիճաբանությունից. ինչ է տեղի ունեցել իրականում
__________________________
Ուրեմն, Սասուն Պետրոսյանը, ում ինքնազգացողությունը երեկ վատացել էր և տեղափոխել էին հիվանդանոց ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության պատճառով, պարզվում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարության և հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավարն է։ Եթե էս պաշտոնի անվանումը ձեզ ոչ մի բան չասեց, ապա ասեմ, որ դա այն մարդն է, ով դոստուպ ունի ԱԺ բոլո՜ր կամերաներին և ամբողջ ինտերնետային տրաֆիկին։

Ինչ է տեղի ունեցել իրականում. (ինֆորմացիան ներսից է ու հավաստի) ԱԺ ներկայիս աշխատակազմի ղեկավարությունն ուզում է, որ Սասուն Պետրոսյանի փոխարեն այդ պաշտոնին լինի «իրենց մարդը»։ Պատճառները, կարծում եմ, հասկանալի են։ Ուստի Պետրոսյանին առաջարկել են այլ պաշտոն, որ վերջինս հրաժարվի ու ինքնակամ լքի ԱԺ-ն։ Պետրոսյանը հրաժարվել է և վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Պետրոսյանն ասել է, որ կհրապարակի, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց աշխատասենյակներում ինտերնետային տրաֆիկի մեծ մասն օգտագործում են պոռնո ֆիլմեր նայելու համար։ Տիգրան Գալստյանն էլ սպառնացել է, թե դատական գործեր կբացի Պետրոսյանի ու նրա ընտանիքի անդամների վրա։ Կրքերը թեժացել են ու խեղճ մարդուն ինֆարկտ է խփել։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ԱԺ-ում աշխատակիցներին ընտրում են ըստ նրա, թե ով ինչքան բան գիտի ներկայիս պատգամավորների «պրոֆեսիոնալիզմի» ու աշխատանքային ժամերին նրանց աշխատասենյակների «անցուդարձի» վերաբերյալ։ Ընդհանրապես ամբողջ ԱԺ-ում տիրում է գաղջ մթնոլորտ, որը զզվելի է դարձել աշխատակիցների համար։ Ամենաշատը բողոքում են աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից, ով այդ մթնոլորտի ստեղծման «երաշխավորն» է։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ԱԺ-ում տիրող իրավիճակի, պատգամավորների «զբաղվածության», աշխատակիցների աշխատանքի ընդունելու ու ազատելու «սկզբունքների» մասին։

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА