o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին. Պաշտպանը կապի մեջ է Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի ընտանիքի հետ

13.08.2019 16:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին. Պաշտպանը կապի մեջ է Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի ընտանիքի հետ

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։

Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։

Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը նրանց մոտ է։

ՀՀ իշխանության ղեկին հայտնվածներ, թուրքի տարածաշրջանային նկրտումները կարող են ծավալվել. Գևորգ Գևորգյան

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА