o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին». Արցախի արտգործնախարար

13.08.2019 16:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին». Արցախի արտգործնախարար

 

Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և պատրաստ եմ ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։ 
Նաև չեմ կարող անտեսել համապետական ընտրություններին իմ մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցերն ու հարցումներն Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից։ Մեկ անգամ ևս հավաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը և այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետևում եմ հասարակական կարծիքի դրսևորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին և ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը: Ուստի և ըստ էության չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին։ 

«Հրապարակ». Արցախի ԱԺ նախագահը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել. նա դրական ազդակներ է ստա­ցել ՀՀ իշխանություններից

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА