o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ. Կաշառքի համար Սահմանապահ զորքերի զինծառայող է կալանավորվել

13.08.2019 11:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ԱԱԾ. Կաշառքի համար Սահմանապահ զորքերի զինծառայող է կալանավորվել

Բացահայտվել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: ԱԱԾ–ից  հայտնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

Վա՞տ եմ արել, որ եկել եմ, ամեն դեպքում` ես ՀՀ ոստիկանապետն եմ, հարկ համարեցի այստեղ գտնվել. Վալերիյ Օսիպյանը՝ «Մալաթիա մոլ»-ի մոտ (տեսանյութ)

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է օժանդակել նրանց կաշառքի դիմաց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի ընդունվելու հարցում։ Գործելով միասնական դիտավորությամբ՝ 2018 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերոնշյալ և այլ պատրվակներով նրանցից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.104.632 ՀՀ դրամ գումար։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1 անձի առաջադրվել է մեղադրանք: ՍԶ ծառայողը կալանավորվել է։

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զարտուղի ճանապարհներով ԱԱԾ համակարգ ընդունվելու փորձերից: Նմանատիպ դեպքերից տուժած քաղաքացիները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 563515։

Կատարվում է նախաքննություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА