o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուրուգվայի ԱԳՆ-ն կժամանի Հայաստան

13.08.2019 09:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուրուգվայի ԱԳՆ-ն կժամանի Հայաստան

Այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարարների հանդիպումը:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Այցի շրջանակներում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում են նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումները նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Ուրուգվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА