o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զիդանն այնպես արեց, որ ես ինձ յուրահատուկ զգամ».Ռոնալդու

12.08.2019 22:39 ՍՊՈՐՏ
 «Զիդանն այնպես արեց, որ ես ինձ յուրահատուկ զգամ».Ռոնալդու

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ռեալում» Զինեդին Զիդանի գլխավորությամբ հանդես գալու ժամանակահատվածի մասին:

«Վստահությունը, որ պետք է ֆուտբոլիստն ունենա, պայմանավորված չէ միայն իրենով, այլև շրջապատով՝ խաղընկերներով ու մարզիչով: Խաղացողը պետք է զգա, որ կարևոր նշանակություն ունի թիմի համար, իսկ Զիդանն այնպես էր անում, որ ես ինձ յուրահատուկ զգայի:

Հայ ծնողների ակումբը ՀՀ-ում առաջին անգամ անց է կացրել մանկական յուրահատուկ մրցույթ` չոչի մրցույթ

Այդ վերաբերմունքն ինձ շատ օգնեց: Մինչև մեր համագործակցությունը ես հարգում էի Զիդանին, սակայն երբ դարձավ իմ մարզիչը, ու ես սկսեցի ավելի լավ ճանաչել նրան, ես դարձա նրա երկրպագուն: Բանն այն է, որ նա ասում էր, թե ինչպես պետք է թիմը կառավարվի: Նա գիտեր՝ ով է ի վիճակի իրավիճակը շտկել, ու միշտ ազնիվ էր: Ահա թե ինչու մեր ընկերությունը միշտ իմ սրտում կմնա»,- A Bola-ն փոխանցում է Ռոնալդուի խոսքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА